Վարչապետը կարևորում է հայ-կորեական գործարար շփումների ակտիվացումը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է կորեական ընկերությունների և գործարարների պատվիրակությանը կորեական «KORES» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Քիմ Շին Ջոնգի ղեկավարությամբ։ Պատվիրակության կազմում էին Korea Resources Corporation (KORES), Daewoo Shipbuilding & Marine Engineering (DSME), DSME E&R և CORUS ընկերությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Հանդիպմանը մասնակցել են նաև հայաստանյան «Վալլեքս» խմբի ներկայացուցիչներ։ Ողջունելով... մանրամասն »
«Քաղաքական գործիչները պետք է հավատարիմ մնան իրենց որդեգրած արժեքներին». Տիգրան Սարգսյան
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում մասնակցել է Եվրոպայի Ժողովրդական Կուսակցության հիմնադիր անդամ և նախագահ, Բելգիայի Թագավորության նախկին վարչապետ Վիլֆրիդ Մարթենսի «Եվրոպա. ես պայքարում եմ, ես հաղթահարում եմ» գրքի շնորհանդեսին։ Մինչ շնորհանդեսը Տիգրան Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Վիլֆրիդ Մարթենսի հետ։ Գրքի շնորհանդեսի սկզբում վարչապետը հանդես է եկել բացման խոսքով։ Անդրադառնալով ներկայացվող գրքին` նա մասնավորապես նշել է. «Իմ... մանրամասն »
Խիստ նկատողություն գյուղատնտեսության նախարարին
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նախքան օրակարգին անցնելը նա դիմել է ներկաներին. «2010թ. մեզ համար կարևոր նշանակություն է ունենալու։ Գյուղատնտեսության ոլորտում մենք պարտավոր ենք այնպիսի միջոցներ ձեռնարկել, որոնք ապահովեն ոլորտի առնվազն 5 տոկոս տնտեսական աճ։ Սա նշանակում է, որ այն սուղ ֆինանսական միջոցները, որ մենք բյուջեից հատկացնում ենք գյուղատնտեսության զարգացմանը, պետք է առավել արդյունավետ օգտագործվեն։ Արդյո՞ք այդպիսին է... մանրամասն »




