Աշխարհագրական տվյալները

Դիրքը՝
հարավից 38 աստիճան հյուսիսային լայնության 50',
հյուսիսից 41 աստիճան հյուսիսային լայնության 20',
արևմուտքից 43 աստիճան արևելյան երկայնության 30',
արևելքից 46 աստիճան արևելյան երկայնության 00':

Հարևան երկրները՝
հյուսիսում՝ Վրաստան, արևելքում՝ Ադրբեջան, հարավում՝ Իրան, հարավ-արևմուտքում՝ Նախիջևան /Ադրբեջան/, արևմուտքում՝ Թուրքիա

Տարածքը՝
29,74 հազար քառ. կմ

Ծովի մակարդակից միջին բարձրությունը՝
1,800 մետր

Ամենաբարձր լեռնագագաթը՝
Արագած լեռը (4,090 մետր)

Օգտակար հանածոները՝
Հայաստանում արդյունահանում են ածուխ, երկաթ, բոքսիտներ, մոլիբդեն, ոսկի, արծաթ, կապար, ցինկ: Զգալի են պեմզայի, մարմարի, տուֆի, կրի, պեռլիտի, բազալտի, աղի պաշարները: Կա նաև թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի մեծ տեսականի:

Կլիման՝
Չոր, մայրցամաքային, ամառվա միջին ջերմաստիճանը +30+35Co, ձմեռվանը՝ -15-20Co