Ի գիտություն ՀՀ կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը և Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոնը ս.թ. մարտի 16-ին, ժամը 12։00-ին, ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հրավիրում են մամուլի ասուլիս հետևյալ թեմայով. «ՀՀ առողջապահության երեք կարևորագույն հիմնախնդիրները»։ Մամուլի կենտրոնում լրագրողների հետ կհանդիպի ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը։
Ավարտվում է Իսրայելի դեսպանի դիվանագիտական առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի պետության դեսպան Շեմի Ցուրին։ Վարչապետը ողջունել է հյուրին և շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար։ Կառավարության ղեկավարը կարևորել է հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման մեծ ներուժը։ Անդրադառնալով համագործակցության ընդլայնման հեռանկարներին` Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Իսրայելի հետ համագործակցության խորացմամբ և ընդլայնմամբ։ Փոխադարձաբար կարևորվել են փորձի... մանրամասն »



