Պաշտոնական լրահոս

Հինգշաբթի, 11 Մարտ 2010

Հսկողություն միջնաժամկետ ծախսային ծրագրի նկատմամբ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստից առաջ դիմելով կառավարության անդամներին, նա ասել է. «Բոլոր նախարարներին այսօր հանձնարարում եմ հետեւյալը. յուրաքանչյուրդ ձեր հսկողության տակ վերցրեք միջնաժամկետ ծախսային ծրագիրը, որը պետք է համադրեք հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի հետ։ Քանի որ հիմա աշխատանքներ են ընթանում, որոնք մենք պետք է ավարտենք հունիսին, բոլոր նախարարները պետք է ինձ ներկայացնեն գրավոր զեկուցագրեր իրենց տեսանելի... մանրամասն »

Հինգշաբթի, 11 Մարտ 2010

Ի գիտություն լրատվամիջոցների

Վաղը` մարտի 12-ին մեկօրյա աշխատանքային այցով Հայաստան կժամանի Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի գլխավորած պատվիրակությունը։ Այցի շրջանակներում Լեհաստանի վարչապետը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ։ Լեհաստանի վարչապետը կայցելի Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին։ ՀՀ կառավարություն Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի գլխավորած... մանրամասն »

Չորեքշաբթի, 10 Մարտ 2010

Վարչապետը կարեւորում է Ասիական զարգացման բանկի ծրագրերը Հայաստանում

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը Կենտրոնական եւ Արեւմտյան տարածաշրջանի դեպարտամենտի փոխտնօրեն Վերներ Լիպակի գլխավորությամբ։ Ողջունելով հյուրերին` վարչապետը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Ասիական զարգացման բանկի հետ հարաբերությունների խորացումը եւ ընդլայնումը։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է արվել «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարությանը։ Վարչապետը... մանրամասն »

Չորեքշաբթի, 10 Մարտ 2010

Միասնական տեղեկատվական բանկի կատարելագործումը` անհրաժեշտություն

Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Գործարարության աջակցման խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Նիստում քննարկվել են օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր։ Գործարարության աջակցման խորհրդի քարտուղար Ռոբերտ Հարությունյանը խորհրդի անդամներին է ներկայացրել խորհրդի նախորդ երկու նիստերում տրված հանձնարարականների կատարման ընթացքը։ Այնուհետեւ քննարկվել են «Դիդաս Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի եւ ՀՀ ԿԱ ՊԵԿ միջեւ ծագած խնդիրները, որի առնչությամբ... մանրամասն »

Երեքշաբթի, 9 Մարտ 2010

Մասնագիտացված ձեռնարկությունը կզբաղվի ներմուծման եւ արտահանման խնդիրներով

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Ֆերմերների ազգային միավորման» խորհրդի անդամներին։ Ողջունելով հյուրերին եւ ընդգծելով հանդիպման կարեւորությունը` վարչապետը նշել է. «Այսօրվա մեր հանդիպումը նվիրված է գյուղատնտեսության ոլորտի եւ, մասնավորապես, անասնապահության խնդիրներին։ Տիկին Ծառուկյանի խնդրանքով մենք հավաքվել ենք, որպեսզի քննարկենք, թե ինչ պրոբլեմներ եք դուք տեսնում ոլորտում, որոնք են առաջնահերթ խնդիրները եւ պետության անելիքները, որպեսզի կարողանանք 2010 թ.... մանրամասն »

Երեքշաբթի, 9 Մարտ 2010

Հայ-լեհական համագործակցության նոր հեռանկարներ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի նորանշանակ դեսպան Զդիսլավ Ռաչինսկիին։ Ողջունելով հյուրին ՀՀ կառավարությունում` վարչապետը շնորհավորել է նրան դեսպանի պաշտոնում նշանակվելու առթիվ եւ մաղթել արգասաբեր գործունեություն։ Տիգրան Սարգսյանը կարեւորել է Լեհաստանի վարչապետի առաջիկա այցը Հայաստան` ընդգծելով, որ այն նոր թափ կհաղորդի հայ-լեհական հարաբերություններին եւ կխթանի դրանց հետագա զարգացումը` նպաստելով փոխշահավետ համագործակցության խորացմանը։... մանրամասն »

Ուրբաթ, 5 Մարտ 2010

Հիշատակի արարողություն Եռաբլուրում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք այցելել են Եռաբլուր` հարգանքի տուրքը մատուցելու սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին` նրա ծննդյան օրվա կապակցությամբ։ Այցելության պահին Եռաբլուրում ընթանում էր նաեւ «Երկրապահ» կամավորական միության կազմակերպած միջոցառումը։ Դիմելով կազմակերպության շարքերը համալրող երիտասարդներին վարչապետն ասել է. «Սրտանց ուզում եմ շնորհավորել մեր երիտասարդներին, որոնք այսօր... մանրամասն »

 2010
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
Արխիվ