Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

Պաշտոնական լրահոս

Ուրբաթ, 12 Մարտ 2010

«Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ` ՀՀ կառավարությունում

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստում քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր։ Առաջին հարցով քննարկվել է Հազարամյակի մարտահրավեր կորպորացիային ներկայացվելիք հատկացման 15-րդ հայտը` կից փաստաթղթերով։ Համաձայն հայտի` 2010 թ. ապրիլ-հունիս եռամսյակի համար ՀՄՀ-Հայաստանը Կորպորացիայից ակնկալում է ստանալ 18.966.425 ԱՄՆ... մանրամասն »

Ուրբաթ, 12 Մարտ 2010

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի և Լեհաստանի Հանրապետության վարչապետ Դոնալդ Տուսկի համատեղ ճեպազրույցը

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ Լեհաստանի վարչապետի այցը մեզ համար կրկնակի հաճելի է, որովհետև մի կողմից` մենք քննարկում ենք տնտեսական համագործակցության հիմքերի ամրապնդում, մյուս կողմից` արձանագրում ենք հայ-լեհական ավանդական բարեկամական կապերը, որոնք խորը արմատներ ունեն։ Դա բարենպաստ միջավայր է ստեղծում հայ-լեհական հարաբերությունների խորացման և ընդլայնման համար։ Տնտեսական համագործակցության համաձայնագիրը, որը ստորագրվեց այսօր փոխնախարարների կողմից, բարենպաստ... մանրամասն »

Ուրբաթ, 12 Մարտ 2010

Ստորագրվել է «Հայաստանի և Լեհաստանի կառավարությունների միջև տնտեսական համագործակցության մասին» համաձայնագիր

Մեկօրյա աշխատանքային այցով այսօր առավոտյան Երևան է ժամանել Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի գլխավորած պատվիրակությունը։ ՀՀ կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Լեհաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությանը և առանձնազրույց ունեցել Դոնալդ Տուսկի հետ, որից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում։ Բացման խոսքում Տիգրան Սարգսյանը ողջունել է հյուրերին և նշել. « Համոզված եմ, որ մեր միջև ձեռք բերված պայմանավորվածությունները նոր հիմքեր կձևավորեն հայ-լեհական... մանրամասն »

Մարտ 2010
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 

-

Արխիվ