Աշխատանքի նոր մեթոդաբանություն` «Զարգացման հայկական գործակալության» արդյունավետության բարձրացման համար
Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Նիստում քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր,: Հավանության է արժանացել «Զարգացման հայկական գործակալության բարեփոխումների հայեցակարգը»։ «ԶՀԳ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը խորհրդի անդամներին է ներկայացրել գործակալության 2009 թ. գործունեության տարեկան հաշվետվությունը։ Նա... մանրամասն »
Բացվում են հայ-եգիպտական համագործակցության նոր հեռանկարներ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է եգիպտական «ԱՐՏՈԿ գրուպ» ներդրումային ընկերության պատվիրակությանը` ընկերության նախագահ Շաֆիկ Գաբրի գլխավորությամբ։ Ողջունելով հյուրերին` վարչապետը նշել է, որ տեղյակ է ընկերության նախատեսած ներդրումային ծրագրերի մասին և բարձր է գնահատում դրանք։ Անդրադառնալով երկկողմ համագործակցության խորացման և ներդրումային ծրագրերի իրականացման հեռանկարներին` վարչապետը կարևորել է գիտելիքի վրա հիմնված տնտեսության զարգացման առաջնայնությունը` այդ... մանրամասն »



