Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում



Բաժանորդագրություն











Տեսանյութեր

Վարչապետ Տիգրան Սարգսյանի ճեպազրույցը ՀՀ Ազգային ժողովում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել Apple սարքերի համար iGov.am օժանդակ ծրագրից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում:

Թեժ գիծ

+374 (10) 527-000

Էլ. կառավարում

Տառատեսակներ

«Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում պարտադիր կիրառման հայկական համակարգչային տառատեսակները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Փակել

Հարգելի բարեկամ,
Ողջունում եմ Ձեզ ՀՀ կառավարության աշխատանքի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու և մեր կայք այցելելու համար:
Ինչպես նկատում եք, փորձել ենք կայքը մատուցել նոր ձևավորմամբ և առավել հարուստ տեղեկություններով:
Ձեր տրամադրության տակ են նաև էլեկտրոնային կառավարման և պետական կառավարման մարմիններին ուղղված ձեր նամակների ընթացքին համացանցի միջոցով հետևելու հնարավորությունները: Հանրային վերահսկողության այդ գործիքներից օգտվելը, անկասկած, նպաստելու է քաղաքացիական արդյունավետ վերահսկողության ավանդույթի ձևավորմանը:
Մեզ համար կարևոր է ձեզնից յուրաքանչյուրի մեկնաբանությունն ու առաջարկը բոլոր այն հարցերի շուրջ, որոնք ըստ ձեզ, պետք է լինեն մեր թիմի ուշադրության կենտրոնում:

Հայաստանի Հանրապետության վարչապետ`
Տիգրան Սարգսյան
3.02.2012

Վարչապետն այցելել է Երևանի արտադրական ձեռնարկություններ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Երևանի «365 գրուպ» և «Մուրադ սար» ձեռնարկություններ: Կառավարության ղեկավարը ՀՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարներ Տիգրան Դավթյանի և Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ ճանաչողական շրջայց է կատարել ձեռնարկություններում՝ ծանոթացել վերջիններիս արտադրական գործընթացներին և առաջիկա ծրագրերին:
«365 գրուպ»-ն արտադրում... մանրամասն »

3.02.2012

Ի գիտություն ՀՀ կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների

Փետրվարի 6-ին, ժամը 13:00-ին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս «2012 թ. գերակայություններ, ծրագրեր, անելիքներ» թեմայով: Լրագրողների հետ կհանդիպի ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

3.02.2012

Վարչապետն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպաններին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպաններ Ջոնաթան Ջեյմս էյվզին և տիկին Քեթրին Ջեյն Լիչին: Շնորհավորելով դեսպաններին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ՝ վարչապետը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է խորացնելու հարաբերությունները Մեծ Բրիտանիայի... մանրամասն »

3.02.2012

Տիգրան Սարգսյանն ընդունել է ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խարապյանին

Վարչապետ Տիգրան Սարգսյանը փետրվարի 2-ին ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խարապյանին և ՌԱԿ Լիբանանի շրջանային վարչության ատենապետ Հարություն Երկանյանին: Ողջունելով սփյուռքահայ գործիչներին՝ վարչապետը նշել է. «Մենք շահագրգռված ենք, որպեսզի ողջ հայության մեջ լինի միասնություն: Դրա համար էլ ստեղծել ենք Սփյուռքի նախարարություն, որի նպատակն է... մանրամասն »

2.02.2012

Ընդունվել են քաղաքական լուրջ բովանդակություն ունեցող որոշումներ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նիստից առաջ կառավարության ղեկավարն անդրադարձել է օրակարգում ընդգրկված հարցերից մի քանիսին, որոնք, Տիգրան Սարգսյանի բնութագրմամբ, քաղաքական լուրջ բովանդակություն ունեն (վարչապետի ներածական խոսքը կայքում տեղադրվել է առանձին) ։


Կրթական ծրագրերը կնպաստեն... մանրամասն »

2.02.2012

Վարչապետ Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը ՀՀ կառավարության նիստում

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ:
Մինչ օրակարգին անդրադառնալը ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի քանի հարցերի վրա:
Փետրվարի 1-ից զանգվածային լրատվական միջոցներով մենք սկսել ենք մի մեծ արշավ, որի նպատակն է էապես բարելավել պետության կողմից մատուցվող ծառայությունների որակը: Մենք ձեզ հետ միասին այս բնագավառում շատ հետևողական ենք եղել: Այս աշխատանքները տրամաբանական ավարտին... մանրամասն »

Հրատապ հարցեր` Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, կայքի այցելուներ: Կառավարության օրակարգի ամենահրատապ ու հատուկ ուշադրություն պահանջող խնդիրներն առանձին էջով ներկայացվում են այստեղ: Կայքի այս բաժինը մշտապես փոփոխվում է և համալրվում թարմ տեղեկություններով: Եթե հետաքրքրված եք ՀՀ կառավարության գործողությունների, ռազմավարական ծրագրերի և դրանց ժամանակացույցերի մանրամասներով, ընտրեք և այցելեք համապատասխան հատվածը:

Փակել

1) 2011թ. գերակա խնդիրները

2011 թվականի գերակա խնդիրները

«Հրապարակումը»  լրագրողական հետաքննություն է` մեծ ռեպորտաժի ժանրում: Հաղորդաշարը ներկայացնում է հանրապետության տնտեսական խնդիրները, ցուցադրում է, թե ինչպես են աշխատում կամ չեն աշխատում կառավարության տարբեր օղակները: Հաղորդումը ոչ միայն իրազեկում է հասարակությանը փոփոխությունների մասին, այլ նաև անհրաժեշտության դեպքում ահազանգում կառավարությանը: Հեռարձակվում է Հանրային հեռուստաընկերությամբ յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ, ժամը 19.00-ից  5 րոպե պակաս: