Մարզեր

Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներն են մարզերը, համայնքները: Երևան քաղաքը ևս համայնք է:

ՀՀ տարածքը բաժանված է տասը մարզի և Երևան քաղաքի: ՀՀ մարզերում պետական կառավարման ոլորտի հարաբերությունները կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» օրենքով, ՀՀ նախագահի հրամանագրերով և այլ իրավական ակտերով: Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման առանձնահատկությունները պետք է սահմանվեն օերենքով: Օրենքով պետք է սահմանվեն նաև Երևան քաղաքում տարածքային կառավարման առանձնահատկությունները:

Մարզպետներն իրագործում են կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում են գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Մարզպետները օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասության սահմաններում մարզի տարածքում կառավարության տարածքային քաղաքականությունն իրականացնում են հետևյալ բնագավառներում` ֆինանսներ, քաղաքաշինություն, բնակարանային և կոմունալ տնտեսություն, տրանսպորտ և ճանապարհաշինություն, գյուղատնտեսություն և հողօգտագործում, կրթություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն, մշակույթ և սպորտ, բնության և շրջակա միջավայրի պահպանություն, առևտուր, հանրային սնունդ և սպասարկում: Տարածքային քաղաքականությունը նշված բնագավառներում մարզպետներն իրականացնում են մարզպետարանների աշխատակազմերի, մարզային ենթակայության կազմակերպությունների միջոցով:

Մարզպետները համակարգում են ներքին գործերի և ազգային անվտանգության, պաշտպանության, կապի, էներգետիկայի, հարկային, արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ու այլ ոլորտներում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը:

Օրենքով կարող են սահմանվել Երևանի քաղաքապետի ուղղակի կամ անուղղակի ընտրություն: Մինչև Երևանի կառավարման հարաբերությունները կանոնակարկող օրենքի ընդունումը Երևանի քաղաքապետին վարչապետի ներկայացմամբ պաշտոնի է նշանակում և ազատում Հանրապետության Նախագահը: Մարզպետները նշանակվում և ազատվում են կառավարության որոշմամբ: Կառավարության այդ որոշումները վավերացվում են Հանրապետության Նախագահի կողմից: Մարզպետի պաշտոնը համարվում է հայեցողական պաշտոն:

Մարզպետները հաշվետու և պատասխանատու են կառավարության առջև:

Արագածոտնի մարզ, մարզկենտրոնը` Աշտարակ, Արագածոտնի մարզպետարան,

Հասցե` ք. Աշտարակ, Հանրապետության 4
Հեռ.` (0232) 3-22-51

Վեբ կայք` http://aragatsotn.region.am

մարզպետ`
Սարգիս Սահակյան 

տեղակալներ `
Անդրանիկ  Մելոյան
Մանաֆաս Առաքելյան

Արարատի մարզ, մարզկենտրոնը` Արտաշատ, Արարատի մարզպետարան

Հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ., 60 շենք
Հեռ.` 28-60-23, /0235/ 2-52-16

Վեբ կայք` http://ararat.region.am
Էլ. փոստ`

մարզպետ` Վարդգես Հովակիմյան

տեղակալներ `
Կառլեն Հակոբյան
Սամվել Մինասյան
Աշոտ Մուրադյան

Արմավիրի մարզ, մարզկենտրոնը` Արմավիր, Արմավիրի մարզպետարան

Հասցե` ք. Արմավիր, Աբովյան 71
Հեռ.` (0237) 6-37-16, 5-08-08

Վեբ կայք` http://armavir.region.am
Էլ. փոստ`

մարզպետ` Աշոտ Ղահրամանյան

տեղակալներ `
Լարիսա Մուրադյան
Արայիկ Աղաբաբյան
Դավիթ Սամսոնյան

Գեղարքունիքի մարզ, մարզկենտրոնը` Գավառ, Գեղարքունիքի մարզպետարան

Հասցե` ք. Գավառ, Գրիգոր Լուսավորչի 36
Հեռ.` (0264) 2-10-45

Վեբ կայք` http://gegharkunik.region.am
Էլ. փոստ`

մարզպետ` Նվեր Պողոսյան

տեղակալներ `
Արտուշ Ղուկասյան

Երևանի քաղաքապետարան

Հասցե` ք. Երևան, 375015, Գրիգոր Լուսավորչի 13
Հեռ.` 52-58-47

Վեբ կայք` http://www.yerevan.am
Էլ. փոստ`

քաղաքապետ` Գագիկ Բեգլարյան

տեղակալներ `
Տարոն Մարգարյան
Կամո Արեյան
Վանո Վարդանյան

Լոռու մարզ, մարզկենտրոնը` Վանաձոր, Լոռու մարզպետարան

Հասցե` ք. Վանաձոր 377200, Հայքի հրապարակ
Հեռ.` /0322/ 4-61-92, Ֆաքս` (0322) 2-04-13

Վեբ կայք` http://lori.region.am
Էլ. փոստ`

մարզպետ` Արամ Քոչարյան

տեղակալներ `
Աղվան Վարդերեսյան
Արսեն Դարբինյան
Էդիկ Կարախանյան

Կոտայքի մարզ, մարզկենտրոնը` Հրազդան, Կոտայքի մարզպետարան

Հասցե` ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս, վարչական շենք
Հեռ.` /0223/ 2-36-63, 2-73-37

Վեբ կայք` http://kotayk.region.am
Էլ. փոստ`

մարզպետ` Կավալենկո Շահգալդյան

տեղակալներ `
Վալերիկ Բակլաչյան
Լևոն Միքայելյան

Շիրակի մարզ, մարզկենտրոնը` Գյումրի, Շիրակի մարզպետարան

Հասցե` ք. Գյումրի, Գ.Նժդեհի 16
Հեռ.` /0312/ 3-26-10, 2-23-10

Վեբ կայք` http://shirak.region.am
Էլ. փոստ`

մարզպետ` Լիդա Նանյան

տեղակալներ `
Հարություն Արշակյան

Սյունիքի մարզ, մարզկենտրոնը` Կապան, Սյունիքի մարզպետարան

Հասցե` ք. Կապան, Գ. Նժդեհի 1
Հեռ.` 28-78-22, (0285) 6-20-10

Վեբ կայք` http://syunik.region.am
Էլ. փոստ`

մարզպետ` Սուրիկ Խաչատրյան

տեղակալներ `
Արա Դոլունց
Վաչե Գրիգորյան

Վայոց ձորի մարզ, մարզկենտրոնը` Եղեգնաձոր, Վայոց ձորի մարզպետարան

Հասցե` ք. Եղեգնաձոր, Շահումյան 5
Հեռ.` 28-74-01, /0281/ 2-25-22

Վեբ կայք` http://vdzor.region.am
Էլ. փոստ`

մարզպետ` Վարդգես Մաթևոսյան

տեղակալներ `
Սամվել Թարվերդյան
Մելս  Հարությունյան

Տավուշի մարզ, մարզկենտրոնը` Իջևան, Տավուշի մարզպետարան

Հասցե` ք. Իջևան, Սահմանադրության հրապարակ
Հեռ.` /0263/ 3-23-56

Վեբ կայք` http://tavush.region.am

մարզպետ` Արմեն Ղուլարյան

տեղակալներ `
Լևոն  Սարգսյան
Վահե Վարդապետյան