Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

Բաժանորդագրություն











iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել Apple սարքերի համար iGov.am օժանդակ ծրագրից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում:

Թեժ գիծ

+374 (10) 527-000

Էլ. կառավարում

Տառատեսակներ

«Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում պարտադիր կիրառման հայկական համակարգչային տառատեսակները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

«Հրապարակում» հաղորդում

«Հրապարակումը»  լրագրողական հետաքննություն է` մեծ ռեպորտաժի ժանրում: Հեռարձակվում է Հանրային հեռուստատեսությամբ յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ, ժամը 19:00-ին:

Մենք նաև համացանցում ենք (հաղորդման բլոգը hraparakum.livejournal.com), որտեղ սպասում ենք ձեր գնահատականին ու առաջարկած թեմաներին:

«Հրապարակում» աշխատում են` Ալինա Խուդոյանը, Հասմիկ Առաքելյանը, Կարինե Հունանյանը, Գայանե Սահակյանը, Արսեն Հովհաննիսյանը, Սամվել Բաբասյանը, Արթուր Գևորգյանը, Գևորգ Գալստյանը:

 

Ալինա Խուդոյան - Գնալ կառավարության ծրագրերի հետքերով, հայտնաբերել գերատեսչական այս կամ այն օղակի թերացումները, տեսնել թե մինչև ուր են հասնում և իրականության մեջ որքանով են արդյունավետ պետական բարեփոխումները։ Այս ամենը համեմել լրագրության ժամանակակից նրբերանգներով ու ստանալ նոր հրապարակում։ Ահա այն խնդիրը, որ դրվել է մեր առջև։ Արդյունքում ստացվում է հաղորդաշար` «Հրապարակում» կամ հրապարակից, որտեղ կառավարության շենքն է։ Մեր հաղորդաշարը հաստատում է, որ այստեղից տեսանելի են հասարակության մեջ առկա ամենաարդիական խնդիրները, որոնք շատ հաճախ առաջ քաշելով, մեր ստեղծագործական թիմը կարողանում է հասնել դրանց լուծմանը։ Դա թերևս մեր մեկամյա աշխատանքի ամենամեծ ձեռքբերումն է։

 

Կարինե Հունանյան - Պետական գերատեսչության լրագրող լինելու միտքը ինձ սկզբում խիստ ձանձրալի թվաց` պաշտոնական լրատվություն ու ոչ մի լրագրողական էնտուզիազմ։ Եկա աշխատանքի ընդունվելու միայն գումար վաստակելու նպատակով։ Բայց առաջին իսկ հաղորդումից հասկացա, որ սխալվել եմ…. Հմտությունները դրսևորելու, լրագրողական ամենատարբեր իրավիճակներում հայտնվելու պակաս «Հրապարակում» թիմի և ոչ մի անդամի համար չկա։ Հիմա արդեն ֆինանսական նպատակն ամենավերջին հորիզոնականում է։ Այստեղ աշխատանքը, նախ և առաջ իմ հոբբին է։ Ակտիվ ռիթմ, սուր թեմաներ, օրակարգային խնդիրներ, աշխատանքի տրամադրող մթնոլորտ։ «Հրապարակում»-ում իսկապես թեժ է։

 

Հասմիկ Առաքելյան - Աշխատանքային եռուն ռիթմ, հետաքրքիր ու հրատապ թեմաների բուռն քննարկումներ։ «Հրապարակումի» այս առօրյան անփոխարինելի է դարձել ինձ համար... Սիրում եմ իմ աշխատանքը, ապրում եմ դրանով։
«Հրապարակում»-ում միշտ առկա է այն զգացողությունը, թե գտնվում ես իրադարձությունների առանցքում։ Հաճելի և միաժամանակ պարտավորեցնող զգացողություն, որ վստահաբար օգնում է ստեղծագործելիս։

 

 

Երեքշաբթի, 7 Փետրվար 2012
1277 ձեռնարկություն Հայաստանում` ռուսական կապիտալով

Ուրբաթ, 3 Փետրվար 2012
Վերջին զգուշացում գազալցակայաններին

Երեքշաբթի, 31 Հունվար 2012
Ո՞վ է պատասխանատու անարդար մրցակցության համար

Ուրբաթ, 20 Հունվար 2012
2012-ի թարմ առաջարկները

Ուրբաթ, 13 Հունվար 2012
Ամանորի հեքիաթ.ի՞նչ է պատմում ժամացույցը

Երեքշաբթի, 27 Դեկտեմբեր 2011
Դրվագներ 2011-ից

Ուրբաթ, 23 Դեկտեմբեր 2011
Ոչ թե ապեր, այլ` ընկեր հարկատու...

Ուրբաթ, 16 Դեկտեմբեր 2011
Թոշակը` քարտով, նպաստն էլ միայն կարիքավորներին

Ուրբաթ, 9 Դեկտեմբեր 2011
Ազատ առևտուր, Եվրոպա. զարգացման տեսլականը

Երեքշաբթի, 6 Դեկտեմբեր 2011
Հայկական արդյունաբերության զարգացման նոր սցենարը

Ուրբաթ, 2 Դեկտեմբեր 2011
Ու՞ր են հասել բարեփոխումները

Երեքշաբթի, 29 Նոյեմբեր 2011
Արևմտյան կրթություն` հայկական համուհոտով

Ուրբաթ, 25 Նոյեմբեր 2011
Միլիոնավոր վարդեր կաճեն առանց հողի

Երեքշաբթի, 22 Նոյեմբեր 2011
Թամադայությունից մինչև մերսում. խաղի արդար կանոններ

Ուրբաթ, 18 Նոյեմբեր 2011
Թմբլիկ կովեր, ոսկեծուփ ցորեն, կոոպերատիվն էլ կոլխոզ չէ