Ի գիտություն լրատվամիջոցների
Վաղը` մարտի 12-ին մեկօրյա աշխատանքային այցով Հայաստան կժամանի Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի գլխավորած պատվիրակությունը։ Այցի շրջանակներում Լեհաստանի վարչապետը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ։ Լեհաստանի վարչապետը կայցելի Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին։ ՀՀ կառավարություն Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի գլխավորած... մանրամասն »
Հսկողություն միջնաժամկետ ծախսային ծրագրի նկատմամբ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստից առաջ դիմելով կառավարության անդամներին, նա ասել է. «Բոլոր նախարարներին այսօր հանձնարարում եմ հետևյալը. յուրաքանչյուրդ ձեր հսկողության տակ վերցրեք միջնաժամկետ ծախսային ծրագիրը, որը պետք է համադրեք հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի հետ։ Քանի որ հիմա աշխատանքներ են ընթանում, որոնք մենք պետք է ավարտենք հունիսին, բոլոր նախարարները պետք է ինձ ներկայացնեն գրավոր զեկուցագրեր իրենց տեսանելի... մանրամասն »



