Համագործակցությունը որպես ուղիղ ճանապարհ
«Ազգը» անդրադարձել է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՌԴ փոխվարչապետ Վիկտոր Զուբկովի հանդիպմանը և երկու երկրների համագործակցության ծրագրերի վերաբերյալ նրանց հայտարարություններին, գրել, որ նախանշվում են գործակցության «նոր ուղղություններ ագրոարդյունաբերության համալիրում»: «Օրակարգը» հավելել է, որ ՌԴ փոխվարչապետը նշել է Հայաստանում ռուսաստանյան «Ռոսսելխոզբանկ»-ի... մանրամասն »
Օրինագծերի «նախընտրական» ճանապարհը
«Հայաստանի Հանրապետությունը», անդրադառնալով խորհրդարանի երեկվա նիստի աշխատանքին, մասնավորապես կառավարության ներկայացրած «հակակոռուպցիոն բնույթի օրինագծի չընդունմանը», ներկայացրել է ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի, ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչներ Գալուստ Սահակյանի և Գագիկ Մինասյանի տեսակետները` «ԲՀԿ մոտեցումներն անհասկանալի են»: Թեմային ըստ իրենց «ճաշակի և նախասիրությունների» արձագանքել են նաև «Ժողովուրդը» («Նիկոյանը տարին սկսեց... մանրամասն »
«Ստի ոտքերը կարճ են»
ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետը ՀՀ վարչապետից ներողություն է խնդրել «իր կուսակիցներից մեկի կողմից վարչապետի հասցեին հնչեցրած անհիմն մեղադրանքների համար» և հավելել. «Դժբախտաբար կան մարդիկ, որոնք քաջալերում են նման քայլերը, ամեն մարդ էլ ցանկանում է վարչապետ դառնալ»: «Ազգը» և «168 ժամը» նաև մեջբերել են պաշտոնական հաղորդագրության այն հատվածը, ըստ որի Տիգրան Սարգսյանն ըմբռնումով է ընդունել անհիմն մեղադրանքները, քանի որ շատ լավ գիտակցում է, որ... մանրամասն »
«Այցելվածն» ու «չայցելվածները»
«Դե ֆակտո իրատեսը» վերջապես պարզել է, որ վարչապետն իր ծննդյան օրը նշել է «երեկոյան, տանը, շատ ջերմ, անմիջական միջավայրում, այսպես ասած սրտակից «հարևաններով», հանգամանք, որն, ըստ թերթի, «դուր չի եկել էլիտայից ահագին ժամանակ դուրս ընկածներին, որոնք նույնպես էս օրերին ծնվեցին ու չայցելվեցին»… Բայց և այնպես մեծաքանակ ու տարատեսակ արձագանքներ են տվել կառավարության երեկվա նիստը և դրան հաջորդած մամուլի ասուլիսները. «Ստեղծվում է առաջին ազատ... մանրամասն »
«Նախընտրականից» անդին
ԱՎԾ «Սպառողական գների ինդեքսը Հայաստանում 2012թ. հունվարին» հրապարակման տվյալները նկատի ունենալով (ամսվա ընթացքում գրանցվել է վերջին յոթ տարվա ընթացքում ամենաբարձր գնաճը` 3.6 տոկոս), «Օրակարգը» հեգնել է` «Գնաճը դուրս է եկել զբոսանքի»: Մի այլ հրապարակման մեջ թերթն անդրադարձել է, ըստ ԱՎԾ հրապարակման, եկամուտների և ծախսերի մասով 2011թ. պետական բյուջեի թերակատարման հիմնախնդրին («Դրամաշնորհներն են մեղավոր կամ ինչու է թերակատարվել 2011թ. բյուջեն»):... մանրամասն »
Երևակայականի ու իրականի քրոնիկոն
ԱՎԾ «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2011թ. հունվար-դեկտեմբերին» հրապարակմանն իր անդրադարձում «Օրակարգը» գրել է, թե շինոլորտում արձանագրված 11.5% անկումը «կարող էր ավելի մեծ լինել», ինչը «կառավարությունը ամեն կերպ չի թողել». մի այլ հրապարակման մեջ էլ, բարձրացնելով այն հարցը, թե «Որքա՞ն է Հայաստանում գործազրկության տոկոսը» «իրականի և պաշտոնականի արանքում», թերթն իր հանգույն եզրակացրել է, թե «30-60 հազար դրամ աշխատավարձ... մանրամասն »
Իրարանցման ավարտը կանխատեսելի է
Այս կարծիքին է տպագիր լրատվամիջոցների մի մասը` նկարագրելով ՀՀԿ-ԲՀԿ երեկվա «փոխհրաձգությունը». «ՀՀԿ-ԲՀԿ փուչիկային պատերազմ» («Հրապարակ»), «Փչացած հեռախոս», «Փոխադարձ սպառնալիքներ» («168 ժամ»), «Սպառնում են պայթեցնել իրար» («ՀԺ»), «Փուչիկնե՜ր, փուչիկնե՜ր», «Կոալիցիան հանդես կգա հայտարարությամբ» («Ժողովուրդ»), «Ցուցակը պիտի գլխավորի հանրապետության... մանրամասն »

