Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 23 մայիսի 2014

Ծրագիրն իրագործելու ժամանակը

Մամուլը վերջին վրձնահարվածներով ամբողջացնում է կառավարության ծրագրի ընդունման էպոպեան: Ինչպես միշտ, քննադատությունն անպակաս է: «Ժամանակը» հարցազրույցի վերնագիր է դարձրել Հովհաննես Իգիթյանի «Որևէ նոր հանձնարարական այս նոր կառավարությունը չունի» իմաստալից ասույթը, վերլուծել, թե ինչ է տալու ծրագիրը փոքր ու միջին բիզնեսին, «Ժողովուրդն» արձանագրել, թե իբր «Կառավարության նկատմամբ վստահությունը պակասում է», «Հրապարակը» հանգել այն եզրակացության, որ «Կառավարության նոր ծրագիրը մերձեցրեց ընդդիմությունն ու իշխանությունը», «Իրատես դե ֆակտոն»` թե «Անցավ ինտրիգների ժամանակը, եկել է կառավարման ժամանակը»: «Իրավունքը» վկայակոչել է Վարդան Այվազյանի «Այս կառավարությունը դատապարտված է հաջողված լինելու» և Գուրգեն Արսենյանի «Ինքը իմ բարեկամը չի, բայց իմ վարչապետն է» թևավոր խոսքերը, նաև չզսպելով անսպասելի համեմատություն անելու իր մղումը` «Նարնջագույն» ընդդիմադիրների «վերջին զանգը»: Որոշ ԶԼՄ-ների համար զարմանքի շարքից էր Բագրատյանի և Արզումանյանի «ձեռնպահ» քվեարկելը, ինչին հավուր պատշաճի արձագանքել է «ՀԺ»-ն: «ՌԱ»-ի տեղեկացմամբ ԱԺ քննարկումն անցել է «շահագրգիռ մթնոլորտում», «Դելովոյ էքսպրեսն» արձանագրել է կառուցողական վերաբերմունքը, ինչին ամենևին համաձայն չէ «ՉԻ»-ն` «Պլանավորված ձախողման կառավարությունը»: «Ազգը» առանձնացրել է նախորդ և ներկա կառավարությունների ծրագրերի հիմնական տարբերություններն ու նմանությունները, «Առավոտի» գլխավոր խմբագիրը տրտնջացել, թե պատգամավորներից շատերը «խոսում և քվեարկում են առանց կարդալու»:
Ըստ «Ժամանակի» միանգամայն ինքնատիպ է գտնվել Արամ Զ.Սարգսյանը` հայտարարելով, որ ինքն ակումբային մարդ չէ և դեմ է վարչապետ Հովիկ Աբրահամյանի «Նախկին վարչապետների ակումբ» ստեղծելու գաղափարին, որն, ի դեպ, համընդհանուր հավանության է արժանացել:
Բազմաթիվ լրատվամիջոցներ` «Ժողովուրդը», «Հրապարակը», «Ժամանակը», «ՀԺ»-ն վկայել են, որ մի շարք պատգամավորներ ԱԺ երեկվա նիստին են մասնակցել անսթափ վիճակում:
Վկայակոչելով ռուսական գազի ներկրման վերաբերյալ ՊԵԿ-ի պաշտոնական տեղեկանքում զետեղված տվյալները և դրանք «համեմելով» կառավարության 20 տոկոս բաժնեմասը պարտքի դիմաց «Գազպրոմին» զիջելու պատմության կրկնությամբ, «ՀԺ»-ն հայտարարել է, թե «ռուսական գազի մի նոր մութ պատմություն է ձևավորվում», և «Էլի պարտք ենք կուտակում»: Գազի թեման արծարծել է նաև «Ազգը», գրելով, թե «Հայռուսգազարդը» ստեղծելիս հայկական կողմի ներդրումը 0 դրամ է եղել»: «Հայոց աշխարհը» տնտեսական ոլորտին վերաբերող հոդվածներից մեկը խորագրել է «Գործարարներին աջակցելու ամենալավ ձևը նրանց… չխանգարելն է», մյուսում` «Ծրագրեր, որոնք դոփում են տեղում», հայտնել մտահոգություն, թե այդպես էլ «Համահայկական բանկը» չի կայանում», «Նաիրիտի» վերագործարկման հույսերն էլ նվազում են` «Ռոսնեֆտի» ներդրումային ծրագրի վերաբերյալ խոսակցությունների մարմանը» զուգընթաց:
«Հրապարակ»-ի հետ զրույցում Ձկնարտադրողների ընկերակցության նախկին ղեկավար Արկադի Գևորգյանը նշել է, որ ձկնաբուծության գործընթացի «բնական ձևով» կառավարման պարագայում միայն ոլորտը կզարգանա, «ՉԻ»-ն անդրադարձել է ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայության կողմից ծախսվող պետական գումարների մասին տեղեկությանը, գրելով, թե կառավարության «Մեկ անձից կատարվող գնումներ» բաժնում «բացակայում է բուն արարողակարգի ծախսերի մասին» տեղեկատվությունը»:
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ