Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 24 մայիսի 2014

Հաջողության և քննադատության բանալիները

 Մամուլը կառավարության ծրագրի շարունակվող բուռն քննարկմանը տրամադրել է ծանրակշիռ տարածք, ներկայացրել նոր գնահատականներ և որակումներ: ԱԺ-ում անցկացրած ճեպազրույցները «ՀՀ»-ին հիմք են տվել եզրակացնել, որ խորհրդարանական խմբակցությունները «կառավարության նոր ծրագրից գոհ են» և «կարևորում են այն իրագործելու կամքը»: «168 ժամը», հակառակը, արտահայտել է իր հիասթափությունը և «հռետորաբար» հարցրել` «Ինչ սպասել կառավարությունից, որը ձևավորվել է «Օլիգարխ չեմ, ուրեմն իրավունք չունեմ կառավարության անդամ լինել» սկզբունքով», մի այլ հոդվածում էլ իր հանգույն «ավետել», թե իբր «Կառավարությունն ինքնին հրաժարական տված վիճակում է». «Հայոց աշխարհը» ՀՀկ-խորհրդարանական Արտակ Դավթյանի հետ ծավալուն զրույցը խորագրել է «Հաջողության բանալին նախ և առաջ կառավարության ձեռքերում է», «չմոռանալով» նաև պարբերականի «Ժյուլվեռն Չիբուխչյանի հերթական նամակը» հասցեագրել վարչապետ Հովիկ Աբրահամյանին` «Կանցնեն այս դժվարին ժամանակները»: Թեման արծարծել են նաև «Գոլոս Արմենիին», «ՉԻ»-ին, «ՀԺ»-ն, որ «որոշել» է, թե «կառավարության ծրագիրն էլ է մատնում ոչինչ չփոխելու վերահաս հեռանկարը», և «Առավոտը», որը կառավարության ծրագրի վերաբերյալ «Դեմ առ դեմ» հաղորդման մասնակից, ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանի մեկնաբանությունը տեղադրել է «Փոքր բիզնեսը ազատվելու՞ է հարկերից» խորագրի տակ:
«Ժամանակը» գրել է, թե երեկ միանգամից երկու կազմակերպություն` ԱՄՀ-ն և ԿԲ-ը նվազեցրել են Հայաստանի 2014թ. տնտեսական աճի կանխատեսվող ցուցանիշը, նաև հավելել, թե այդ կառույցները առաջին անգամ փաստել են, որ «Ռուսաստանի տնտեսության հետ կապված բացասական զարգացումներն արդեն ազդում են Հայաստանի տնտեսության վրա»: Նույն թեմայով իր կարճ տեղեկատվությանը զուգընթաց` «Ժողովուրդն» անդրադարձել է Վերին Լարսի անցակետի փակ լինելու հնարավոր հետևանքներին` «Մաքսային միություն տանող ճանապարհը փակ է»:
«Հրապարակ»-ի հետ զրույցում Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը վերահաստատել է, որ «Կուտակայինը բյուջեն լցնելու համար չէ», «դա ոչ … սովորական ավանդ է», որն «ավելի արագ է աճում, քան բանկային ավանդը» և «սնելու է տնտեսությունը»: Մի այլ հրապարակման մեջ պարբերականը փորձել է գնահատել նախկին վարչապետի գործունեությունը`(«Ինչ իրականացրեց և ինչ տապալեց Տիգրան Սարգսյանը»):
«ՀԺ»-ն կանխատեսել է, թե ՎՊ-ի տարեկան հաշվետվությունը կրկին աղմկոտ է ստացվել» և «արձանագրվել են բավական ուշագրավ չարաշահումներ», «ՀՀ»-ն` անդրադարձել Հայաստանում կենսաէթալոնի արտադրության նպատակահարմարությանը, «168 ժամը» արձագանքել է «ռուսական ֆորբսի» կազմած վարկանիշային աղյուսակում ներկայացված տվյալներին, ըստ որոնց գործարարությամբ զբաղվելու առումով «Երևանը ռուսների համար հարմար տեղ չէ»:

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ