Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 27 մայիսի 2014

Համագումարից համագումար

ՀՀԿ հերթական համագումարի նյութերը քննադատության հերթական չափաբաժնով են մեկնաբանում մի շարք լրատվամիջոցներ: «168 ժամն», օրինակ, այդ միջոցառումը համարում է «կոմունիստական կուսակցությունը վերականգնելու բացահայտ ակնարկ»: Թերթի զրուցակից Վահագն Խաչատրյանը կուզենար, որ ՀՀ նախագահի զեկուցումը բովանդակեր «հաշվարկներ ու փաստեր», որոնք չկան, «Ժամանակն» էլ համագումարն անվանել է «Ներիշխանական թրիլլեր», մեկ այլ հոդվածում արձանագրել. «Հայաստանի Հանրապետությունը վերացավ, փոխարենն ունենք Հայաստանի հանրապետական կուսակցություն»: «Իրատես դե ֆակտոն» և΄ համագումարի հիմնական «մեսիջներից», և΄ կառավարության նկատմամբ վերաբերմունքից այն տպավորությունն է ստացել, որ «ասպարեզը տրամադրվել է Հովիկ Աբրահամյանին ու իր թիմին»:
Կրկին հրատապ է դարձել Մաքսային միությանն անդամակցելու հարցը: «Ժամանակը» նույնիսկ այդ խնդրում «սև ամպեր» է տեսնում. «Հայաստանի հարցում Կրեմլն ամենակարևորին հասել է սեպտեմբերին, Աստանայում փաստաթուղթ կստորագրվի առանց Հայաստանի»: Մինչդեռ «Իրավունքը», վկայակոչելով էկոնոմիկայի փոխնախարարի խոսքը` հավաստում է. «Մաքսային միության հարցում ոչ մի անորոշություն չկա», օրենսդրական փոփոխությունների փաթեթը պատրաստ է, և պայմանագիրն ստորագրելուն պես կուղարկվի Ազգային Ժողով:
«ՀԺ»-ն մեջբերում է երեկվա «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման եթերում վարչապետի հայտարարությունը, թե ինքը թույլ չի տալու, որ իշխանության որևէ ներկայացուցիչ խլի մեկ ուրիշի ունեցվածքը, և զրուցում Մարզահամերգայինի սեփականատիրոջ հետ` «Համալիրը բուդկա չէ, որ խլեն»: Մի այլ հոդվածում թերթը շարունակել է իր անդադրում պրպտումը «հայ-իրանական էներգետիկ հարաբերություններում»` այս անգամ այն խորագրելով «Էժան գազից քշվածները»:
Դպրոցականի արտասանած ձոնը առիթ է դարձել, որ «168 ժամը» նույնպես դատողություններ անի երկրի կրթական համակարգի և ձևավորված բարքերի մասին:
«Հրապարակը» կառավարության ծրագրի վերաբերյալ ԱԺ պատգամավորներ Վարդան Այվազյանի, Միքայել Մելքումյանի և Խաչատուր Քոքոբելյանի դիտարկումները ներկայացրել է «Ե՞րբ կհստակեցվի, թե ՓՄՁ-ներին ինչ արտոնություններ է տալիս կառավարությունը» հրապարակման մեջ: «Առավոտը», հակառակը, անդրադարձել է ծրագրում «հատկանշական այն առաջարկներին», որոնց իրագործումը, ըստ ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանի, գործարարության, մասնավորապես գյուղատնտեսության զարգացման հնարավորություն է ընձեռում: Թերթը մի այլ հոդվածում դիտարկել է 2013-ի «Բյուջեի կատարողականը` թվերով և տվյալներով», որին «ձայնակցել» է «Ժողովուրդը»` ներկայացնելով խորհրդարանի երեկվա քննարկումից մանրամասներ` «500 մլն դոլար ռուսական վարկի «ճակատագիրն» անհայտ է»: Գործարարության ոլորտում անհավասար մրցակցային պայմանների ապահովման վարչապետի հավաստիացումներին «ՉԻ»-ին «հակադրել» է, թե… «չափավոր ազատ տնտեսությունների շարքում գտնվող Հայաստանը 2008 թվականից սկսած նահանջ է գրանցում» («Նահանջ դեպի ստվեր»):
«Հայոց աշխարհը» հայտնել է տեսակետ, թե տնտեսական աճի վերաբերյալ ԿԲ-ի լավատեսությունը «տևել է ընդամենը մի քանի ամիս», քանի որ ըստ թերթի «բանկն այլևս չի հավատում, որ տնտեսական աճը 5 տոկոս կլինի», իսկ ԱՄՀ-ն «անգամ կասկածել է 4,5 տոկոս տնտեսական աճի հավանականությանը»: «Հրապարակի» փոխանցմամբ թեև «կենսաթոշակային ռեֆորմի անորոշությանը», անցյալ շաբաթ կենտրոնական դեպոզիտարիան կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատորի կարգավիճակ է շնորհել մի քանի բանկային կառույցների:
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ