Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 28 մայիսի 2014

Թեմաների բազմազանությունը

Արձանագրելով, որ ՀՀ կառավարության ԱԺ հավանությանն արժանացած ծրագրի տեքստը դեռևս չի տեղադրվել կառավարության պաշտոնական կայքում, «ՀԺ»-ն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ իբր եղել է դեպք, երբ գործադիրի ընդունած այս կամ այն ծրագիրը «բառիս բուն իմաստով անհետացել է»: Թերթը չի կարողացել պարզել, թե այսօր կա՞ արդյոք ս.թ. մարտի 27-ին ընդունված «ՀՀ կառավարության 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ծրագիրը»:
«Հրաշալի քառյակը» կրկին ինքնատիպ մտքեր է արտահայտել: Նախ, միասնական հանրահավաքի օրը և ժամը դեռ չի որոշել («ՀԱ»), երկրորդ` «Ժամանակը», զրուցելով Լյուդմիլա Սարգսյանի հետ, այն տպավորությունն է ստացել, որ «ՀԱԿ-ն ընդունում է ԲՀԿ-ի լիդերությունը քառյակում», ըստ Նաիրա Զոհրաբյանի հայտարարության` իրենք մեկ տասնյակից ավելի խնդիր են ձևակերպել իբրև հրատապ, «ու դրանք որպես պահանջ ներկայացնելու են կառավարությանը»: Կարծիք հայտնելով քառյակի գործունեության մասին, ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը «Իրավունք- հետաքննությանն» ասել է. «Խորհրդարանից դուրս դժվար է պատկերացնել քառյակի միասնական անելիքը»:

Բյուջեի կատարողականը

Ահա վերնագրերը. «Նոր կառավարությունը պաշտպանում է նախորդի «բյուջեն» («ՀԱ»), «2013թ. պետական բյուջեով նախատեսված ցուցանիշների մեծ մասը չի կատարվել» («Ժամանակ»), «Ամփոփվում է 2013թ. բյուջեի կատարման արդյունքը» («ՌԱ»), «Բյուջեի կատարողականը` թվերով ու տվյալներով» («Առավոտ»): Ի դեպ, «ՉԻ»-ի տեղեկացմամբ քառյակը «միասնական դեմ» է քվեարկելու կառավարության ներկայացրած 2013թ. բյուջեի կատարողականին:
«Ժողովուրդը» փոխանցում է վերահսկիչ պալատի 2013թ. իրականացրած ստուգումների որոշ արդյունքներ, «Առավոտը»` հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Վարուժան Հոկտանյանի այն միտքը, թե կառավարությունը պետք է հիմնավորի` ինչու են գաղտնի պահվում երկրի առաջին դեմքերի համար նախատեսված գնումները, այլապես կարելի է մտածել, «որ իրենց պատկանող ընկերությունների՞ց են կոնյակ, բենզին ու հաց գնում»:

Կանխելով վաղվա նիստի որոշումները

«Հրապարակը» և «ՀԺ»-ն անդրադարձել են պահուստային ֆոնդի գումարը տարվա 4-րդ եռամսյակի հաշվին ավելացնելու, «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մի խումբ պատգամավորների առաջարկը մերժելու, Ազգային վիճծառայության դրամաշնորհային ծրագրերին աջակցելու հարցերը:
«ՀԺ»-ի տպավորությամբ ֆինանսների նախարարությունն «այնքան էլ չի հերքում», որ տնտեսվարողների մի մասը վնասով է աշխատում, բայց «պարզապես համոզված է», որ դրա պատճառը շրջանառության հարկը չէ:

Մաքսայինի նախաշեմին

Եթե «Ժամանակը» կասկած է հայտնում, թե մայիսի 29-ին ՀՀ նախագահը կստորագրի Եվրասիական միության ստեղծման պայմանագիրը, ապա պատգամավոր Արտակ Զաքարյանն «Իրավունք- հետաքննությանն» ասում է, որ «Հայաստանը հավակնում է լինել ՄՄ-ի 4-րդ անդամը»: Թերթը նաև փոխանցում է «Նորավանքի» տնօրեն Գագիկ Հարությունյանի էնտուզիազմը, որով նա վերաբերվում է ՄՄ-ի կամ Եվրասիական կառույցի հեռանկարին `«Չենք կրկնի այն սխալները, որոնք կատարել ենք ԱՊՀ-ում»: Էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանն իր հերթին «Հրապարակին» վստահեցնում է, որ ՄՄ-ի հարցում «մեր ծրագրով շարժվում ենք առաջ»:

Այլևայլ

«ՉԻ»-ն տպագրել է Երևանի Կոմիտասի 5ա շենքի բնակիչների բաց նամակը ՀՀ վարչապետին. կառավարությունից որևէ արձագանք դեռ չի եղել:
«ՀԺ»-ն նամակ է ստացել Անաստաս Միկոյանի թոռ Ստաս Նամինից. «Սկզբունքորեն դեմ եմ որևէ հուշարձանի կանգնեցմանը: Ես կարծում եմ, որ հիշատակը պետք է ապրի մարդկանց սրտում ու մտքում, այլ ոչ մարմարի, գրանիտի կամ բրոնզի տեսքով»:
«Առավոտի» գլխավոր խմբագիրը գտել է «նախկինների» հետ վարվելու կերպը. «ա) քո դժվարությունները չբարդել նախորդների վրա, չտրտնջալ «ծանր ժառանգության» կապակցությամբ (ինչպես և վարվում է, ի պատիվ իրեն, ներկայիս կառավարությունը), բ) եթե ակնհայտ է, որ անցյալում հանցագործություն է կատարվել, ապա առանց վարանելու քրեական գործ հարուցել և պատժել մեղավորներին` անկախ նրանից, թե ովքեր են նրանք»:
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ