Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

Հինգշաբթի, 6 Հոկտեմբերի 2005

  Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Կառավարությունը հավանություն է տվել «2005թ. աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի, ինչպես նաև հրամանագրի կիրարկումն ապահովող ՀՀ... մանրամասն »

Չորեքշաբթի, 5 Հոկտեմբերի 2005

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Սպիլիոս Սպիլիոտոպուլոսին և նրա գլխավորած պատվիրակությանը: Նշելով վերջին շրջանում Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերությունների նկատելի ակտիվացումը, որը հիմնված է նաև երկու... մանրամասն »

Երեքշաբթի, 4 Հոկտեմբերի 2005

Մեսրոպյան գրերի գյուտի 1600-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր հրավիրել է հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվել են հոբելյանական միջոցառումների իրագործման ընթացքն ու նախորդ նիստի հանձնարարականների... մանրամասն »

Երեքշաբթի, 4 Հոկտեմբերի 2005

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Ջովաննի դի Ստազիին: Դրական գնահատելով Եվրախորհրդի կոնգրեսի հետ Հայաստանի գրեթե տասնամյա համագործակցությունը՝ տեղական ինքնակառավարման... մանրամասն »

Երեքշաբթի, 4 Հոկտեմբերի 2005

  ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայաստանում Ուկրաինայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոյին: Շնորհավորելով դեսպանին՝ երկրորդ անգամ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ, վարչապետը հույս է... մանրամասն »

Ուրբաթ, 30 Սեպտեմբերի 2005

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ

  Սիրելի ուսուցիչներ, Շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առթիվ: Գեղեցիկ ավանդույթ դարձած, այսօր նաև պետականորեն նշվող այս տոնը առիթ է մեկ անգամ ևս գնահատանքի ու մեծարանքի խոսքեր հղելու ձեզ, որոնց դուք, անկասկած, արժանի եք ամենօրյա ձեր տքնաջան ու անձնվեր աշխատանքով:... մանրամասն »

Ուրբաթ, 30 Սեպտեմբերի 2005

  ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայերի համաշխարհային կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հյուրերը վարչապետին ներկայացրել են Հայաստան իրենց հերթական այցի նպատակը, այցի ծրագրի... մանրամասն »

Հինգշաբթի, 29 Սեպտեմբերի 2005

  Այսօր երկօրյա այցով Երևան է ժամանել Վրաստանի վարչապետ Զուրաբ Նոգաիդելիի գլխավորած պատվիրակությունը՝ Տնտեսական համագործակցության հարցերով հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Պատվիրակության կազմում են... մանրամասն »

Հինգշաբթի, 29 Սեպտեմբերի 2005

Այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը աշխատանքն է սկսել ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստը: Նիստի բացմանը մասնակիցներին և հյուրերին ուղղված ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, որում, մասնավորապես,... մանրամասն »

Չորեքշաբթի, 28 Սեպտեմբերի 2005

  ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոյին: Վարչապետը նախ հաջողություններ է մաղթել վաղը՝ սեպտեմբերի 29-ին Երևանում կայանալիք ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի... մանրամասն »

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ