Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 17 մայիսի 2007

Հայ ազգային մշակույթը անդառնալի կորուստ կրեց. կյանքից հեռացավ հայ մեծանուն երգչուհի Գոհար Գասպարյանը։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհին, Սոցիալիստական աշխատանքի հերոսուհին, ԽՍՀՄ և ՀՍՍՀ պետական մրցանակների դափնեկիրը, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորը տարիներ շարունակ իր աստվածատուր ձայնով ու երգեցողական հազվագյուտ վարպետությամբ, գեղարվեստի բարձրագույն ներգործությունն ու վայելքը հաղորդեց հայ ու տարբեր ազգությունների երաժշտասերին։

Գոհար Գասպարյանը ծնվել է 1924 թվականին, Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում, բանկային համեստ պաշտոնյա Միքայել Խաչատրյանի ընտանիքում։ Ապագա երգչուհու ծնողները ջանք չխնայեցին իրենց տաղանդաշատ դստերը կրթություն տալու համար։ Նա ուսանեց վոկալ արվեստի վարպետներ Էլիզ Ֆելդմանի և Վինչենցո Կարրոյի մոտ, որոնք լքել էին ֆաշիստական Իտալիան և մշտական բնակություն հաստատել Կահիրեում։ Նրա զարմանահրաշ քնարակոլորատուրային սոպրանոն ամրապնդվեց իտալական բելկանտո երգեցողության տեխնիկական գաղտնիքների խոր հիմքերով։ 20-ամյա Գոհարն արդեն կայացած երգչուհի էր Կահիրեում, կայացած, բայց ոչ իր տեղը գտած։ Եվ միայն հայրենի հողի վրա՝ Հայաստան աշխարհում, Գոհար Գասպարյան անունը դարձավ երևույթ, վոկալ կատարողական արվեստի երևույթ։ Այդպես ընկալեց նրան հայ երաժշտասերն առաջին իսկ ելույթով, որ տեղի ունեցավ 1949 թվականի հունիսին, հայֆիլհարմոնիայի դահլիճում։ Երաժշտական աշխարհի հիացումը կրկնապատկվեց նաև 1949-ի օպերային դերերգի դեբյուտով։ Դելիբի Լակմեն էր այդ։ Եվ սկսվեց Գոհար Գասպարյանի հոգեցունց արվեստի հաղթարշավը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմահարթակին։ Նրա ինքնատիպ մեկնությամբ օպերային արվեստի երկրպագուն տեսավ ու սիրեց գասպարյանական Անուշը, Օլիմպիան, Շուշանը, Կարինեն, Ռոզինան, Նորինան, Ջուլիետը, Մարգարիտը, Նորման և այլ բազում դերակատարումներ։ Լսեց նաև դեռևս իր համար անծանոթ կամերային բազում նոր ստեղծագործություններ։

Տարիներ շարունակ Գոհար Գասպարյանը եղավ հայ արվեստի մունետիկն աշխարհում։ Հազարավոր օտարներ նրա արվեստի շնորհիվ իրենց համար բացահայտեցին Հայաստանն ու հայ ժողովրդին։

Նա երբեք չձգտեց փառքի ու մեծարանքի, սակայն փառքը, այլևայլ կոչումներն ու դափնիներն իրենք հետապնդեցին մեծանուն երգչուհուն` որպես արժանի գնահատական նրա վաստակի։

Խոնարհվենք նրա հիշատակի առջև և հպարտությամբ հրաժեշտ տանք մեր ժողովրդի գեղեցիկ ու զարմանահրաշ երևույթներից մեկին, որի անունն ու արվեստը հավերժ արձանագրված է հայրենական մշակույթի պատմության էջերում։

Կառավարական հանձնաժողով

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ