Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 22 մայիսի 2007


ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ դեսպան Բորիս Ֆրլեկի գլխավորությամբ: Պատվիրակության ղեկավարը նշել է, որ իր գլխավորած դիտորդական առաքելությունն արդեն հրապարակել է մայիսի 12-ին անցկացված ՀՀ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ նախնական եզրակացությունը և այժմ աշխատում է ամփոփիչ փաստաթղթի վրա, որտեղ, ըստ Բորիս Ֆրլեկի, հնարավորինս հանգամանորեն կներկայացվեն դիտարկումների արդյունքները, այդ թվում՝ նկատված թերություններն ու դրանց շտկմանն ուղղված առաջարկությունները. «Այս ընտրություններով Հայաստանի Հանրապետությունը նոր չափանիշ սահմանեց առաջիկա ընտրությունների համար: Դա հստակ քայլ էր դեպի առաջընթաց: Մի քայլին հաջորդում է մյուսը և այդպես շարունակվում՝ անշրջելի դարձնելով առաջընթացը», - վարչապետի հետ հանդիպմանն ասել է Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության պատվիրակության ղեկավարը, միաժամանակ հույս հայտնելով, որ դեպի ժողովրդավարության ամրապնդում տանող այս գործընթացը, որը չափազանց կարևոր է Հայաստանի և նրա ժողովրդի համար, կշարունակվի ու ավելի արագ տեմպեր կարձանագրի:


Դեսպան Ֆրլեկն ընդգծել է, որ թեև ԵԱՀԿ-ի առջև ստանձնած պարտավորությունները՝ քարոզչության անցկացման, ազատ մամուլի և մի շարք այլ ուղղություններով, Հայաստանն ապահովել է, այդուհանդերձ, կան որոշակի թերություններ, իրավական դաշտի ու, առհասարակ, բարեփոխված Ընտրական օրենսգրքի առաջին փորձարկման արդյունքում նկատելի դարձած որոշ խնդիրների հետ կապված, որոնք անհրաժեշտ է լրջորեն ուսումնասիրել և արդյունավետ լուծումներ գտնել: Այս հարցում, Բորիս Ֆրլեկի կարծիքով, խորհրդարանում մեծամասնություն ունեցող Հայաստանի հանրապետական կուսակցությունը մեծ դերակատարում կարող է ունենալ և աջակցել Ընտրական օրենսգրքում, անհրաժեշտության դեպքում, որոշակի փոփոխություններ կատարելուն:


Վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դիտորդական առաքելությանը՝ անաչառ և օբյեկտիվ գնահատականների համար և նշել, որ ընտրական գործընթացից ու ընտրությունների արդյունքից, ընդհանուր առմամբ, գոհ լինելով, Հայաստանի իշխանությունները և խորհրդարանում մեծամասնություն կազմած ՀՀԿ-ն համարում են, որ ընտրություններն ամբողջությամբ միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու համար դեռևս անելիքներ կան. «Մենք մշտապես ասել ենք, որ կցանկանայինք այս խորհրդարանական ընտրությունները Հայաստանում լինեին լավագույն ընտրությունները, սակայն մեզ համար ռիսկային էր հայտարարել, թե դրանք հարյուր տոկոսով կհամապատասխանեն միջազգային չափանիշներին, հասկանալով, որ դա գործընթաց է, և առկա խնդիրները միանգամից հաղթահարելն այնքան էլ հեշտ չէ: Համարում եմ, որ մենք այս ընտրություններով կարևոր խնդիր ենք լուծել, և համաձայն եմ, որ այդպիսով նոր չափանիշ է սահմանվել առաջիկա ընտրությունների համար»,- ասել է Սերժ Սարգսյանը, հավելելով, որ դիտորդական առաքելության ամփոփոիչ զեկույցի հրապարակումից հետո, այնտեղ նշված բոլոր թերություններն ու առաջարկները հանգամանորեն կուսումնասիրվեն: Վարչապետն ընդգծել է, որ չափազանց կարևոր է, որ զեկույցը պարունակի մանրամասներ և ունենա որոշակիություն, որպեսզի դրանց ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերն ավելի արդյունավետ լինեն: Նա առանձնացրել է իր կարծիքով այն երեք կարևոր ուղղությունները, որոնց շուրջ առաջիկայում անհարաժեշտ է աշխատել. 1) Ընտրական օրենսգրքի կատարելագործում, 2) իրավական դաշտում աշխատանք, այդ թվում՝ հնարավոր խախտումների մասին օրենքում մանրամասն նշումներ և այլն, 3) տեխնիկական աջակցություն ընտրական հանձանժողովներին, հանձնաժողովի անդամների վերապատրաստման, որակավորման բարձրացման ուղղությամբ աշխատանքների շարունակում:


Վարչապետն ասել է, որ այս ընթացքում առաջին գործը՝ եղած խախտումների քննության նկատմամբ հետևողական մոտեցումն է, դրանք ավարտին հասցնելը:


Պատասխանելով դիտորդական առաքելության ղեկավարի հարցին, թե ինչպիսի՞ ծրագրեր ունի ՀՀԿ-ն քաղաքական մյուս ուժերի հետ համագործակցության առումով, Սերժ Սարգսյանը կրկին վերահաստատել է մինչ այս՝ տարբեր առիթներով հրապարակած ՀՀԿ-ի տեսակետը, ըստ որի՝ կուսակցությունը պատրաստ է ե՛ւ կառավարությունում, ե՛ւ ԱԺ-ում առավելագույնս ներգրավելու խորհրդարանական ու արտախորհրդարանական կարող ուժերի՝ այդպիսով ձևավորելով ավելի մեծ վստահություն վայելող կառավարություն: Վարչապետը զրուցակիցին տեղեկացրել է, որ այդ ուղղությամբ արդեն բանակցություններ են վարվում:


Հանդիպման ավարտին, Ընտրություննների միջազգային դիտորդկան առաքելության ղեկավարն ասել է, թե վարչապետի մոտեցումներն իրենց համար խրախուսիչ են և վկայում են նրա քաղաքական կամքի մասին: Բորիս Ֆրլեկն ընդգծել է, որ Սերժ Սարգսյանի թվարկած խնդիրները, որոնց այդքան մանրամասնորեն տիրապետում է վարչապետը, նախատեսված է ներառել իրենց ամփոփիչ զեկույցում:Դեսպան Ֆրլեկը ժողովրդավարության ճանապարհին հաջողություններ է մաղթել Հայաստանին և վստահեցրել, որ իրենց առաքելության նպատակն այդ գործընթացում հնարավորինս աջակցություն ցուցաբերելն է:

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ