Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 25 մայիսի 2007


Այսօր Յալթայում (Ուկրաինա) տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստ, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:


Մինչ այդ, սակայն, «Օրեանդա» հյուրանոցի իր կեցավայրում վարչապետը հանդիպում է ունեցել հայազգի հայտնի լեռնագնաց Սերգեյ Կայֆաջյանի հետ, որը վարչապետին է հանձնել «Արմենիա լեռնագնաց» ոսկե հուշամեդալ և անվանական վկայական:


Ուկրաինայում ներքաղաքական իրավիճակի լարվածության պատճառով, այդ երկրի վարչապետ Վիկտոր Յանուկովիչը մայիսի 24-ին Յալթայից շտապ վերադարձել է մայրաքաղաք Կիև: Այդ պատճառով ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցել է Ոկրաինայի առաջին փոխվարչապետ Նիկոլայ Ազարովը:


Վարչապետների խորհրդի նիստը վարել է խորհրդի նախագահ, Տաջիկստանի վարչապետ Ակիլ Ակիլովը: Մինչ օրակարգի հարցերին անցնելը, նա շնորհավորել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին՝ նշանակման կապակցությամբ, նրան մաղթել հաջողություններ, իսկ Հայաստանի Հանրապետությանը՝ հետագա զարգացում և առաջընթաց:


Այնուհետև ընդգրկված հարցերի վերաբերյալ իր նկատառումներն է ներկայացրել ԱՊՀ գործադիր քարտուղար, գործադիր կոմիտեի նախագահ Վլադիմիր Ռուշայլոն:


Անցնելով օրակարգի հարցերին, խորհրդի նիստում կառավարությունների ղեկավարները քննարկել են ԱՊՀ երկրների՝ տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր: Վարչապետները, մասնավորապես, որոշումներ են ընդունել ԱՊՀ անդամ պետությունների էլեկտրաէներգետիկ ընդհանուր շուկայի ձևավորման, մասնագետների վերապատրաստման և որակավորման բարձրացման, ֆիզիկական կուտուրայի և սպորտի բնագավառներում համագործակցության, ԱՊՀ-ում խաղաղության պահպանման հավաքական ուժերի անձնակազմի սոցիալական և իրավական երաշխիքների, հավաքական ուժերի գործունեության և անձնակազմի ֆինանսական, տեխնիկական և թիկունքային ապահովման, ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի (ոստիկանության) մարմինների և ներքին զորքերի համար կադրերի պատրաստման մասին համաձայնագրերի, ԱՊՀ երկրների տարածքում թռչնի գրիպի ներթափանցումը և տարածումը կանխարգելելու ուղղությամբ համատեղ համալիր միջոցառումների, 2008-2010թթ. հանցավորության և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց նախատարրերի (պրեկուրսորների) դեմ համատեղ պայքարի միջոցների միջպետական ծրագրերի նախագծերի մշակման վերաբերյալ:


Նիստում քննարկված մի շարք որոշումներ վերաբերել են «Պահպանության խնդիրների գիտահետազոտական ինստիտուտ» դաշնային պետական հաստատությանը, «Բելառուսի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության վերապատրաստման և որակավորման բարձրացման ինստիտուտ» կրթական հաստատությանը, ինչպես նաև ՌԴ ներքին գործերի նախարարության տնտեսական անվտանգության ակադեմիային և Ղազախստանի Հանրապետության տնտեսական ու կոռուպցիոն հանցավորության դեմ պայքարի գործակալության ֆինանսական ոստիկանության ակադեմիային իրենց ոլորտներում ԱՊՀ երկրների բազային կազմակերպության կարգավիճակի շնորհմանը:


Վարչապետների խորհուրդը որոշումներ է ընդունել նաև ԱՊՀ պետությունների պետական և հանրային հեռուստառադիոընկերությունների ղեկավարների խորհրդի ստեղծման, ԱՊՀ երկրների 7-րդ միջազգային մարզական խաղերը 2008թ. Քիշնևում անցկացնելու վերաբերյալ:


Խորհրդի նիստում քննարկվել են մի շարք ֆինանսական խնդիրներ ևս, այդ թվում՝ ԱՊՀ անդամ պետությունների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամի մարմինների գործունեության ֆինանսական ապահովման և դրա գործադիր տնօրինության սահմանային թվաքանակի, հիշյալ հիմնադրամի գործադիր տնօրինության աշխատակիցների վարձատրության մակարդակի և հաստիքային աշխատավարձերի հաշվարկային սխեմաների որոշման կարգի, ԱՊՀ երկրների պատերազմի վետերանների, տեղային հակամարտություների, խաղաղարար գործողությունների մասնակիցների և ահաբեկչության զոհերի կենսապայմանների բարելավման և աշխատունակության կորստի կանխարգելման սոցիալական ու բժշկական հիմունքների զարգացման հայեցակարգի իրականացման միջոցառումների 2006-2010թթ. ծրագրի՝ 2007թ. ֆինանսավորման, ԱՊՀ անդամ պետությունների սահմանապահ գերատեսչությունների կրթական հաստատությունների ունկնդիրների և կուրսանտների համար սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի կրթաթոշակի մասին կանոնակարգի հաստատման, ԱՊՀ մարմինների միասնական բյուջեից ֆինանսավորվող համագործակցության մարմինների ֆինանսատնտեսական գործունեության 2006թ. անցկացված փաստաթղթային ստուգման արդյունքների վերաբերյալ:


Խորհրդի նիստում քննարկվել են նաև կազմակերպչական հարցեր: Որոշվել է ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել ս.թ. նոյեմբերի 22-ին, Աշխաբադում:


Նիստի ավարտին տեղի է ունեցել ամփոփիչ փաստաթղթերի ստորագրման արարողություն, ինչպես նաև կառավարությունների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսը:


Այսօր երեկոյան ՀՀ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունը կվերադառնա Երևան:


Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ