Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 24 մայիսի 2007


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:


Կառավարությունը հաստատել է «ՀՀ հարկային համակարգի զարգացման 2007-2009թթ. եռամյա ծրագիրը»: Նշվել է, որ փաստաթուղթը մշակվել է ՀՀ տնտեսության զարգացումներին և ՀՀ կառավարության կողմից հարկային համակարգում իրականացվող բարեփոխումներին համապատասխան: Ծրագրում արտացոլված են հարկային պետական ծառայության կողմից տարբեր ծրագրերով, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների առջև ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովող և վերջին տարիների հարկային վարչարարության զարգացման, միջազգային լավագույն փորձի հաշվառումով մշակված միջոցառումներ, որոնք ուղղված են հարկային համակարգում ինքնագնահատման ամբողջական համակարգի ներդրման միջոցով հարկ վճարող-հարկային մարմին հարաբերակցության որակական բարելավմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների արդիականացմանը, հարկային վարչարարությանը վերաբերող օրենսդրության կատարելագործմանը, հարկեր-ՀՆԱ հարաբերակցության աճի ապահովմանը: Հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին՝ 2008 թվականից սկսած յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո մեկամսյա ժամկետում իրականացված միջոցառումների վերաբերյալ ՀՀ կառավարություն ներկայացնել հաշվետվություն՝ ծրագրում նշված ժամկետներին համապատասխան:


Նիստում գործադիրը որոշել է «ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության՝ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Աթաբեկյան փողոցի N1 հասցեում գտնվող «Էջմիածնի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին ամրացված 1992քմ ընդհանուր և 1308քմ օգտակար մակերես ունեցող հանրակացարանային մասնաշենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը հետ վերցնել և նվիրաբերել Վաղարշապատի քաղաքային համայնքին՝ համայնքի միջոցների հաշվին հանրակացարանային մասնաշենքն ամրացնելու, ամբողջությամբ վերանորոգելու և հանրակացարանում բնակվող քաղաքացիներին որպես բնակելի տարածք՝ սեփականության իրավունքով հատկացնելու պայմանով: Սահմանվել է, որ հիշյալ մասնաշենքից 166քմ օգտակար մակերեսով տարածքն անհատույց սեփականաշնորհվելու է այնտեղ բնակվող՝ Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց, իսկ 806քմ և 336քմ օգտակար մակերեսով տարածքները՝ այնտեղ բնակվող անօթևան բնակիչներին և «Էջմիածնի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի բնակարանի կարիք ունեցող աշխատողներին: Սահմանվել է նաև, որ որոշման մեջ նշված հանրակացարանային մասնաշենքի առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին է անցնում շենքի տակ գտնվող հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը: Որոշման հետ կապված համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ Արմավիրի մարզպետին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին:


ՀՀ քաղաքացիական օրենսգրքին, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, ինչպես նաև նկատի ունենալով ՀՀ Սյունիքի մարզի Կապանի քաղաքապետի առաջարկությունը, կառավարությունը որոշել է Կապանի քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող ք.Կապան, Մ.Հարությունյան 3 հասցեում գտնվող շենքն ընդունել որպես նվիրաբերություն՝ այն «Կապանի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու պայմանով: Նույն որոշմամբ ք.Կապանի Շահումյան 22 հասցեում գտնվող 313.0քմ մակերեսով ՀՀ սեփականություն հանդիսացող տարածքը սեփականության իրավունքով անհատույց փոխանցվել է Կապանի քաղաքային համայնքին:


«ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N1851-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը 2007թ. իր պահուստային ֆոնդից 7 մլն 284.1 հազար դրամ է հատկացրել ՀՀ Լոռու մարզպետարանին՝ ք.Սպիտակի 8 բնակարաններով բնակելի շենքի շինարարության աշխատանքների ֆինանսավորման համար:


«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքին համապատասխան և հաշվի առնելով ՀՀ բնապահպանության նախարարության համաձայնությունը, գործադիրը որոշել է «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի կազմում ստեղծել «Գիլան» պետական արգելավայր՝ նրան ամրացնելով «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Բայբուրդ» կոչված տեղամասը՝ 118 հա տարածքով: Հանձնարարվել ՀՀ բնապահպանության նախարարին՝ 30-օրյա ժամկետում ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել «Գիլան» պետական արգելավայրի կանոնադրությունը: Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին: Հանձնարարվել է նաև ՀՀ արդարադատության նախարարության հետ լրացուցիչ քննարկել նախագիծը:


Այլ որոշումներով կառավարությունը հավանություն է տվել «Բուսական աշխարհի մասին» և «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծերին, որոնք սահմանված կարգով կներկայացվեն ԱԺ: Հաշվի առնելով, որ հիշյալ օրենքների համաձայն, բույսերի և կենդանիների Կարմիր գիրքը հաստատում է ՀՀ կառավարությունը, իսկ կենդանական ու բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառներում լիազորված մարմնի իրավասությունները կառավարության որոշմամբ վերապահվել են ՀՀ բնապահպանության նախարարությանը, օրինագծերով առաջարկվում է ՀՀ Կարմիր գրքում գրանցված բույսերի և կենդանիների օգտագործման համար թույլտվություն տրամադրելու լիազորությունը վերապահել այդ բնագավառում լիազորված մարմնին:


Գործադիրը սահմանել է պետական անտառները և անտառային հողերն օգտագործման տալու կարգը: Հանձնարարվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին՝ մեկամսյա ժամկետում հաստատել պետական անտառների և անտառային հողերի օգտագործման տրամադրելու հայտի և պայմանագրի օրինակելի ձևերը: Հանձնարարվել է նաև շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների հետ լրամշակել նախագիծը՝ հնչած առաջարկությունները հաշվի առնելով:


Մեկ այլ որոշմամբ հաստատվել է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումն ապահովող միջոցառումների ցանկը և ժամանակացույցը:


«ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N1851-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը 2007թ. իր պահուստային ֆոնդից 769 մլն 674.6 հազար դրամ է հատկացրել ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին՝ մաքսային ձևակերպումներն ավտոմատացնող ծրագրային նոր համակարգի ներդրման ծառայությունների գնման նպատակով:


Նիստում կառավարության անդամները համաձայնություն են տվել «Կեղծված դեղամիջոցների շրջանառության դեմ պայքարում համագործակցության մասին», «ԱՊՀ մասնակից պետությունների ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորման մասին», ԱՊՀ մասնակից պետությունների միջև «Մասնագետների մասնագիտական վերապատրաստման և որակավորման բարձրացման ոլորտում համագործակցության մասին», «Սպորտի և ֆիզիկական կուտուրայի ոլորտում համագործակցության մասին», «Համատեղ կինոարտադրության մասին», ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի (ոստիկանության) մարմինների և ներքին զորքերի համար կադրերի պատրաստման մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին: Մեկ այլ որոշմամբ համաձայնություն է տրվել նաև ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) միջև «Աջակցություն Հայաստանին բրուցելյոզի դեմ պայքարում» TCP ծրագրի ստորագրման առաջարկությանը:


ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի «ՀՀ 2007թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N1851-Ն որոշման համապատասխան, գործադիրը հաստատել է ՀՀ քաղաքաշինության նախարարության գծով հիշյալ որոշման համապատասխան աղյուսակում բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման «Նախագծային աշխատանքներ» ծրագրից այլ նախագծային աշխատանքների ֆինանսավորման համար նախատեսված հատկացումների բաշխումը՝ ըստ առանձին օբյեկտների:


Գործադիրը փոփոխություններ և լրացում է կատարել ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 23-ի N1800-Ն որոշման մեջ, որով ՀՀ կառավարության 2007թ. գործունեության միջոցառումների ծրագրում նախատեսվում են «Փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումն ու ներկայացումը, այդ միջոցառման կատարող են սահմանվում ՀՀ կենտրոնական բանկն ու ՀՀ արդարադատության նախարարությունը, իսկ կատարման ժամկետ՝ 2007թ. հունիսի առաջին տասնօրյակը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ