Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 18 մայիսի 2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Իվ Արնոլդին:

Պարոն Արնոլդը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին՝ մինչ այժմ կոմիտեի հետ՝ իբրև պետական հանձնաժողվի նախագահ, որն զբաղվում է գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով, արդյունավետ և շահագրգիռ համագործակցության համար: Նա նշել է, որ ԼՂ հակամարտության հետևանքով անհայտ կորած անձանց հիմնահարցը շարունակում է մնալ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուշադրության կենտրոնում: Կոմիտեն, ըստ Իվ Արնոլդի, շարունակելու է աջակցել Հայաստանի, Լեռանային Ղարաբաղի և Ադրբերջանի իշխանություններին՝ անհայտ կորած անձանց ճակատագիրը բացահայտելու և այդ մասին նրանց ընտանիքներին իրազեկելու հարցում:

Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը ՀՀ վարչապետին է հանձնել անհայտ կորած անձանց տվյալների կենտրոնացված վարման համաձայանգրի և տվյալների հավաքագրման համար պատրաստված հարցաշարի նախագծերը, նշելով, որ դրանք հանձնվել են նաև Ադրբեջանի իշխանություններին, առաջիկայում կտրամադրվեն Լեռանային Ղարաբաղի իշխանություններին ևս: Նա խնդրել է Համաձայանգրի վերաբերյալ կոմիտեին ներկայացնել հայաստանյան կողմի մեկնաբանություններն ու դիտողությունները: Համաձայանագրի ստորագրումից հետո, ըստ պարոն Արնոլդի, կսկսվի տվյալների հավաքագրումը, որը մեր երկրում կիրականացնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը, ԼՂՀ-ում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: Այդ գործընթացում կոմիտեն, Իվ Արնոլդի հավաստմամբ, կունենա տեխնիկական խորհրդատուի և համակարգողի դեր, որպեսզի երկրների իշխանություններին տրամադրվեն հավաստի և որակյալ տվյալներ:

Նա ՀՀ վարչապետին ներկայացրել է նաև վերջին շրջանում անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ իրականացված աշխատանքը, նշելով, որ առաջիկայում նախատեսվում է անհայտ կորածների լուսանկարների ցուցահանդես կազմակերպել տարածաշրջանում, և այն սկսել Հայաստանից: Այդ քայլը, ըստ Իվ Արնոլդի ևս մեկ անգամ կվկայի, որ անհայտ կորածների խնդիրը մոռացված չէ, ինչպես նաև այդ խնդրի վրա կկենտրոնացնի հասարակության ուշադրությունը:

ՀՀ վարչապետի և Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հանդիպմանը երկուստեք ընդգծվել է, որ 2000թ. ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված՝ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձանաժողովը, անցած տարիներին համագործակցելով շահագրգիռ բոլոր պետական մարմինների հետ, արդյունավետ աշխատանք է իրականացրել անհայտ կորածների մասին պետական կառույցներից, միջազգային և տեղական ոչ կառավարական կազմակերպություններից ստացված տեղեկությունները համակարգելու, անհայտ կորածների ընտանիքների սոցիալական, ֆինանսական, հոգեբանական և իրավական կարիքների բավարարման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում կարևորվել է անհայտ կորածների ընտանիքների անդամներին, հարազատներին՝ ստույգ տեղեկությունների բացակայության պարագայում, անհայտ կորածների ողջ լինելու մասին անհարկի հույսեր չներշնչելը, քանի որ դա հոգեբանական ավելի ծանր իրավիճակի մեջ է դնում հարազատներին:

Վարչապետը նշել է, որ անհայտ կորածների խնդիրները Հայաստանում կարևորելով և մշտական ուշադրության կենտրոնում պահելով, շահագրգռված են այսուհետ ևս շարունակելու սերտ համագործացությունը վերոնշյալ բոլոր կազմակերպությունների հետ:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ