Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 26 մայիսի 2007


Ս.թ. հունիսի 1-ից առաջին անգամ կիրառվելիք միասնական քննական համակարգի հետ կապված հարցերի շուրջ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր կառավարությունում հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարը, փոխնախարարները, Երևանի քաղաքապետը, հանրապետության մարզպետները, քաղաքապետարանի և մարզպետարանների կրթության վարչության ղեկավարները, ԿԳՆ գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենը, կառավարության աշխատակազմի համապատասխան վարչության պետեր: Վարչապետը նշել է, որ կառավարությունը խնդիր է դրել մինչև 2009թ. հասնել ընդունելության քննությունների հարյուր տոկոսանոց օբյեկտիվության: Այդ նպատակին հասնելու միջոցներից մեկը, ըստ վարչապետի, կենտրոնացված քննությունների անցկացումն է, որն ամբողջությամբ լինելու է հրապարակային՝ տեսագրվելու է և ցանկացած մեկն, այդպիսով, հնարավորություն է ունենալու հետևել քննությունների ընթացքին ու Գնահատման և թեստավորման կենտրոնի աշխատանքին, իսկ թեստերի նմուշները պահվելու են չբացվող պոլիէթիլենային փաթեթների մեջ: Սերժ Սարգսյանը, միաժամանակ, ընդգծել է, որ որքան էլ կատարելագործված լինեն տեխնիկական միջոցները, այնուամենայնիվ, ոչ պակաս կարևոր է, թե պատասխանատուներից յուրաքանչյուրն ինչպիսի ճշտությամբ է կատարում իր պարտականությունները: Անգամ փոքրիկ շեղում թույլ տվողը, վարչապետի վստահեցմամբ, համարվելու է կառավարության որդեգրած քաղաքականության հակառակորդը: Նա հանձնարարել է մարզպետներին՝ տեղերում բոլոր պատասխանատուներին փոխանցել, որ լինեն հնարավորինս հետևողական՝ շեշտելով, որ սա կառավարության համար սկզբունքային խնդիր է: Վարչապետն ասել է նաև, որ ավարտական քննությունների հետ կապված կարևորագույն այս խնդիրը լուծելուց հետո, առաջիկայում ուշադրությունը կենտրոնացվելու է բուհական քննությունների վրա:


Այնուհետև, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրել է քննությունների անցկացման նախապատրաստական ամբողջ գործընթացը, նշելով, որ նախարարությունը մշտապես զգացել է կառավարության ու նրա ղեկավարի աջակցությունը: Նախարարը տեղեկացրել է խորհրդակցության մասնակիցներին, որ առաջին անգամ կիրառվող միասնական քննական այս համակարգին հասարակությանը ծանոթացնելու նպատակով, պատրաստվել են տեսանյութեր, որոնք լայնորեն կներկայացվեն հեռուստաընկերությունների եթերում: Նա նշել է, որ մինչ այժմ հանդիպումներ են տեղի ունեցել դպրոցների տնօրենների հետ, բոլոր ընթացակարգերը ճշտված են, և դրանց անվերապահ հետևելու դեպքում, քննությունների օբյեկտիվությունն ամբողջությամբ ապահովված կլինի, քանի որ կիրառվելիք նոր մեխանիզմն այլ հնարավորություն չի թողնում:


Վարչապետը հանդիպման մասնակիցներից հետաքրքրվել է, թե ինչպիսի խնդիրներ են տեսնում նոր համակարգի կիրառման հետ կապված և հավաստիանալով, որ ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում, այս պահի դրությամբ, ամբողջությամբ պատրաստ են միասնական քննական համակարգի կիրառմանը, տեղեկացրել է, որ հաջորդ հանդիպումը կհրավիրվի քննությունների ավարտից հետո:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ