Բաժնի պետ` Վարդան Ասցատրյան
Հեռ.` 51-57-40
Էլ. փոստ` vardan.ascatryan@gov.am
ՀՀ կառավարության աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժինը համակարգում է ազգային փոքրամասնությունների և կրոնի ոլորտները: Հաշվի առնելով հասարակական լայն շրջանակների հետաքրքրությունն ազգային փոքրամասնությունների և կրոնական կառույցների գործունեության վերաբերյալ, բաժնի և վերոհիշյալ մարմինների մասին տեղեկատվությունը ներկայացնում ենք որպես առանձին բաժին:
1. Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի գործունեության ոլորտները՝
ա) ազգային փոքրամասնություններին վերաբերող հարցեր,
բ) կրոնի ու խղճի ազատությանն առնչվող հարցեր:
2. Բաժինը՝
ա. իրականացնում է իր գործունեության ոլորտներին առնչվող` Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը կամ կարծիքին ներկայացված իրավական ակտերի նախագծերի, ինչպես նաև առանձին հարցերի հետ կապված մասնագիտական փորձաքննություն, տալիս է համապատասխան ոլորտի զարգացման, գործունեության արդյունավետության բարելավման վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի մասին եզրակացություններ,
բ. նախքան կրոնական կազմակերպության` պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով պետական գրանցման ստացումը կրոնական կազմակերպության ներկայացրած համապատասխան փաստաթղթերի հիման վրա տալիս է փորձագիտական եզրակացություն,
գ. նախապատրաստում է իր գործունեության ոլորտների մասին տեղեկատվական նյութերն ու տեղեկանքները, իրականացնում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացրած տեղեկատվության ամփոփումն ու վերլուծությունը և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին,
դ. հսկողություն է իրականացնում իր գործունեության ոլորտներին առնչվող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության տվյալ տարվա գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների կատարման ընթացքի նկատմամբ,
ե. մշակում է իրավական ակտերի նախագծեր,
զ. ապահովում է սահմանված կարգով www.gov.am կայքի "Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժին" բաժնում անհրաժեշտ տեղեկատվության համալրման հետ կապված աշխատանքները։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ
ՀՀ օրենքը խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին
ՀՀ օրենքը Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԵՎ ԶԵԿՈՒՅՑՆԵՐ
- Հայաստանի Հանրապետության երրորդ զեկույցը Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի 15-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, Երևան 2012
- Խարտիայի կիրառումը Հայաստանում/դիտարկման երրորդ փուլ/
Հայաստանի վերաբերյալ 2-րդ կարծիք 2006
1. Հավելված 1
2. Հավելված 2
3. Հավելված 3
- Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիայի հարցերով խորհրդատվական կոմիտե
Երկրորդ զեկույց Հայաստանի մասին 2006
ԶԵԿՈՒՅՑ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՄ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱՍՏԱՑՆՈՂ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ԿԱՄ ՊԱՏԺԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ (CPT) ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ազգային փոքրամասնություններ
ՀՀ ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններ
- ՀՀ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհուրդ
- ՀՀ վարչապետի որոշում
- Հավելված
- ՀՀ վարչապետի որոշում 30.10.2019
Խորհրդի 2019թ. նիստեր
- Քաղվածք արձանագրությունից 17.05.2019թ.
- Քաղվածք արձանագրությունից 22.05.2019թ.
- Քաղվածք արձանագրությունից 11.11.2019թ.
- Քաղվածք արձանագրությունից 23.12.2019թ.
Ազգային փոքրմասնությունների հասարակական կազմակերպություններին հատկացվող պետական աջակցություն
Ազգային փոքրամասնությունները ՀՀ մարզերում
- ՀՀ Արագածոտնի մարզ
- ՀՀ Արարատի մարզ
- ՀՀ Արմավիրի մարզ
- ՀՀ Լոռու մարզ
- ՀՀ Կոտայքի մարզ
- ՀՀ Շիրակի մարզ
- ՀՀ Սյունիքի մարզ
- ՀՀ Վայոց Ձորի մարզ
Կրոնական կազմակերպություններ