Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Կառուցվածք

Մանե Թանդիլյան

Մանե Թանդիլյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Պաշտոնը ստանձնել է
12 Մայիսի 2018

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում ու իրականացնում է աշխատանքի եւ սոցիալական ապահովության բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

 

առաջին տեղակալ`
Արայիկ Պետրոսյան

տեղակալներ՝
Շամամ Հարությունյան
Սմբատ Սաիյան
Թադևոս Ավետիսյան
 

Հասցե`
Երեւան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3

Հեռ.`
52-68-31

Կայք`
http://www.mlsa.am

Էլ. փոստ`

Առանձնացված ստորաբաժանումներ և պետական մարմիններ

Զբաղվածության պետական գործակալություն

Պետ` Արտակ Մանգասարյան

«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը մատուցում է ծառայություններ զբաղվածության բնագավառում` զբաղվածության պետական կարգավորման գործառույթների, զբաղվածության հանրապետական և տարածքային ծրագրերի իրականացման ապահովում:

http://www.employment.am

ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն

Պետ` Արմեն Սողոյան

ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմում գործող գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում մատուցում է ծառայություններ բժշկասոցիալական փորձաքննության բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից: Անձին ճանաչում է հաշմանդամ, սահմանում հաշմանդամության խումբը, պատճառական կապը, տևողությունը և վաղեմության ժամկետը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով թույլատրում է երկարացնել ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետը: Որոշում է սոցիալական պաշտպանության անհրաժեշտ ձևերը, հաշմանդամի աշխատանքի պայմանները, բնույթը, տալիս է երաշխավորագիր հաշմանդամին համապատասխան աշխատանք կատարելու վերաբերյալ և այլն: 

http://www.hhbsp.am

Սոցիալական ապահովության պետական ծառայություն

Պետ` Հովհաննես Սահակյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին է, որը ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով մատուցում է ծառայություններ սոցիալական ապահովության բնագավառում:

http://www.ssss.am/