Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Կառուցվածք

Գրիգոր Մինասյան

Գրիգոր Մինասյան

Արդարադատության նախարար

Արդարադատության նախարարություն

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով եւ նախարարության կանոնադրությամբ իր իրավասությանը վերապահված բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

 

առաջին տեղակալ`


տեղակալներ՝
Լևոն Բալյան
Արմենուհի Հարությունյան
Արա Մկրտչյան
Կարեն Կարապետյան


 

Հասցե`
0010 ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8

Հեռ.`
(010) 59-40-04

Կայք`
http://www.moj.am/

Էլ. փոստ`

Նախարարությանը ենթակա մարմիններ

Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող` Արսեն Մնացականյան

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ՀՀ արդարադատության նախարարության համակարգում գործող` նախարարության առանձնացված ստորաբաժանում է, որն ապահովում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով նախատեսված ակտերի հարկադիր կատարումը:
Հարկադիր կատարման ծառայությունը պետական ծառայության հատուկ տեսակ է, որի առանձնահատկությունները սահմանվում են «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքով:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեության հիմքում ընկած են օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների պահպանումը:

 

https://cesa.am/

Պրոբացիայի ծառայություն

Պետ` Արամ Նիկոյան

Պրոբացիայի ծառայությունը ՀՀ արդարադատության նախարարության ենթակա մարմին է, որի նպատակը քրեական վարույթի ընթացքում մեղադրյալի հնարավոր անօրինական վարքագծի կանխման ու դատարանի կողմից նրա վրա դրված պարտականությունների կատարման ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումն է, հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ դատական ակտով նշանակված պատժի և հարկադրանքի այլ միջոցների կատարման միջոցով սոցիալական արդարության վերականգնումն ու պատժի ենթարկված անձի վերասոցիալականացումն է, իսկ պրոբացիայի անչափահաս շահառուների նկատմամբ նաև նրա ֆիզիկական և հոգեկան բնականոն զարգացման ապահովումը, նրա դաստիարակումը և այլ անձի բացասական ազդեցությունից պաշտպանությունը:

Քրեակատարողական ծառայություն

Պետ` Ամբակում Գրիգորյան

Քրեակատարողական ծառայությունը, ՀՀ արդարադատության նախարարության համակարգում գործող՝ նախարարության առանձնացված ստորաբաժանում է, որը ՀՀ քրեակատարողական օրենսգրքով սահմանված կարգով ապահովում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված, դատարանի նշանակած պատիժների կատարելը, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց վրա և պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքերում դատապարտյալների վրա դատարանի դրած պարտականությունների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելը, անձանց` oրենքով uահմանված հիմքերով եւ կարգով կալանքի տակ պահելը: Քրեակատարողական ծառայությունն իրականացնում է նաեւ oրենքով նախատեuված այլ խնդիրներ։