Ֆինանսների նախարարություն
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է պետության եկամուտների ձևավորման, պետական ֆինանսների կառավարման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
առաջին տեղակալ`
Պավել ՍաՖարյան
տեղակալ-գլխավոր գանձապետ
Ատոմ Ջանջուղազյան
տեղակալներ՝
Սուրեն Կարայան
Վարդան Արամյան
Հասցե`
Երեւան 375010, Մելիք-Ադամյան փող. 1
Հեռ.`
59-53-04
Կայք`
http://www.minfin.am/
Էլ. փոստ`
Առանձնացված ստորաբաժանումներ և պետական մարմիններ
Պետ` Վահե Առաքելյան
«Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը մատուցում է ծառայություններ թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի պետական պահուստների ձևավորման, համալրման և կառավարման բնագավառում:
Պետ` Արամ Հովհաննիսյան
Աուդիտորական գործունեության հսկողության տեuչությունը oրենքով, իuկ առանձին դեպքերում նաև ՀՀ oրենuդրությամբ նախատեuված դեպքերում իրականացնում է վերահuկողական գործառույթներ աուդիտորական գործունեության իրականացման բնագավառում և պատաuխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում ՀՀ ֆինանuների նախարարին:
Պետ` Կարեն Թամազյան
Լիցենզավորման գործակալությունն իրականացնում է շահումով խաղերի, խաղատների, վիճակախաղերի կազմակերպման, աուդիտորական, թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեությունների գործընթացները։ Գործակալությունը նաեւ ուսումնասիրում է լիցենզավորման հայտերը, պարզում դրանց՝ ՀՀ իրավական ակտերի պահանջներին համապասխան լինելը, նախապատրաստում, կազմակերպում եւ իրագործում լիցենզավորման նիստերն ու եզրակացություններից բխող գործառույթները։
Պետ` Արման Մնացականյան
Լիցենզավորման պայմանների և պահանջների հսկողության տեսչությունը իրականացնում է շահումով խաղերի, խաղատների, վիճակախաղերի կազմակերպման գործունեություններ իրականացնող լիցենզավորված անձանց նկատմամբ հսկողությունը ` ստուգումների և (կամ) ուսումնասիրությունների միջոցով։ Հսկողություն է իրականացնում տարեկան պետական տուրքերի գանձման ժամկետների ուղղությամբ, հաշվառում թույլ տրված խախտումները և այլն։
Պետ` Սոնա Ղարիբյան
Ֆինանսական վերահսկողության տեuչությունը oրենքով, իuկ առանձին դեպքերում նաև ՀՀ oրենuդրությամբ նախատեuված դեպքերում իրականացնում է վերահuկողական գործառույթներ՝ նախարարությանը վերապահված լիազորությունների շրջանակում և արդյունքների հիման վրա առաջարկություններ է ներկայացնում ՀՀ ֆինանuների նախարարին հայտնաբերված խախտումների վերացման ու ռիսկերի կանխարգելման ուղղությամբ:


