Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

Հինգշաբթի, 6 Դեկտեմբերի 2001

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Օրակարգի հարցերից կառավարությունը հավանության արժանացրեց «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի նախագիծը: Այն սահմանում է հանրապետության տարածքում ընդերքից օգտվելու կարգը, ինչպես նաև... մանրամասն »

Հինգշաբթի, 6 Դեկտեմբերի 2001

Դեկտեմբերի 7-ին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, կառավարության անդամների ուղեկցությամբ, կմեկնի Լոռու մարզ: Այցի ընթացքում վարչապետը Սպիտակում, Վանաձորում և Ստեփանավանում ծաղկեպսակներ կդնի 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններին: Այնուհետև... մանրամասն »

Հինգշաբթի, 6 Դեկտեմբերի 2001

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խոսքը 1988 թ. երկրաշարժի տարելիցի կապակցությամբ Ամեն տարի այս օրը յուրովի ենք վերապրում երբևէ մեր ժողովրդին բաժին հասած մեծագույն աղետներից մեկը՝ 1988 թ. Սպիտակի երկրաշարժը: Ժամանակն անզոր է բուժելու տասնյակ հազարավոր անմեղ զոհերի... մանրամասն »

Հինգշաբթի, 6 Դեկտեմբերի 2001

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշումով Ռոբերտ Զարգարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնից:

Հինգշաբթի, 6 Դեկտեմբերի 2001

Այսօր Երևանում աշխատանքն սկսեց ԱՊՀ պետությունների Հարկային (ֆինանսական) հետաքննությունների մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի երրորդ նիստը: Հանրապետության նախագահի և անձամբ իր անունից, նիստի մասնակիցներին ողջունեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:... մանրամասն »

Չորեքշաբթի, 5 Դեկտեմբերի 2001

Հայաստանի Հանրապետությունում մոտ հինգ ու կես տարվա իր դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Միշել Լեգրան այսօր հրաժեշտի այց կատարեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մագարյանին. «Հայաստանից հեռանում եմ լավագույն... մանրամասն »

Երեքշաբթի, 4 Դեկտեմբերի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը էներգետիկայի նախարարության աշխատակիցներին ներկայացրեց նորանշանակ նախարար Արմեն Մովսիսյանին: Անդրադառնալով էներգետիկ համակարգի խնդիրներին՝ վարչապետն ընդգծեց դրանց լուծման գործում պատասխանատվության, կամքի և վճռականության... մանրամասն »

Երեքշաբթի, 4 Դեկտեմբերի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Ուկրաինայի «Ինտերկոնտակտ» բաց բաժնետիրական ընկերության պատվավոր նախագահ, Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Ալեքսանդր Եդինին և Ուկրաինայի արդյունաբերության քաղաքականության նախարարի տեղակալ Ալեքսեյ Գոլուբևին, որոնք... մանրամասն »

Երեքշաբթի, 4 Դեկտեմբերի 2001

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ Ալեքսանդր Ավետիսյանը նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ: * * * Ալեքսանդր Ավետիսյանը ծնվել է 1949թ. Երևանում: 1973թ. ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը՝... մանրամասն »

Հինգշաբթի, 29 Նոյեմբերի 2001

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում այսօր տեղի ունեցավ ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը: Այն բացեց և իր գործընկերներին ԱՊՀ կազմավորման 10-ամյակի առիթով շնորհավորեց ՌԴ վարչապետ Միխայիլ Կասյանովը: Բացման խոսքում նա համառոտ անդրադարձավ այս կառույցի... մանրամասն »

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ