Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 19 դեկտեմբերի 2002

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։ Նիստն սկսելուց առաջ կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին ականավոր գրող Հրանտ Մաթևոսյանի հիշատակը: Այսօրվա նիստում գործադիրը հաստատեց փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության 2003 թ-ի ծրագիրը։ Ոլորտի խթանմանն ուղղված այդ ծրագիրը ներառում է ՓՄՁ-ի սուբյեկտների աջակցության համապատասխան ենթակառուցվածքների ստեղծում և ամրապնդում, դրանց ներդրումային, արտահանման, ինչպես նաև գործարար տեղեկատվության, խորհրդատվության, ուսուցման ծառայություններից օգտվելու հնարավորությունների ընդլայնում, վիճակագրության վարման կատարելագործում, նշված սուբյեկտներում նորարարությունների և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման աջակցություն։ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման գլխավոր նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման, փոփոխման և մոնիտորինգի անցկացման կարգը։ Տարաբնակեցման գլխավոր նախագիծը պետական քաղաքաշինական գերակա ուղղությունները հիմնավորող, մշտապես գործող և պարբերաբար արդիականացվող ծրագրային փաստաթուղթ է, որի նպատակը համընդհանուր քաղաքաշինական զարգացումն է‘ փոխկապակցված անվտանգ և առողջ կենսամիջավայրի ստեղծման, բնակավայրերի կայուն զարգացման, բնական և պատմամշակութային ժառանգության պահպանման հետ։ Կառավարության անդամները հավանություն տվեցին «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային Ժողով։ Օրենքը կարգավորում է նշված ծառայության հիմնական սկզբունքները, ծառայության անցնելու կարգն ու պայմանները, ծառայողների իրավունքներն ու պարտականությունները և ծառայության հետ կապված այլ հարաբերություններ։ Նիստում առանձին որոշումներով սահմանվեցին հարկային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու (մրցույթին մասնակցելու), մաքսային ծառայողի ծառայողական քննության անցկացման, վերադաս մաքսային մարմնի ծառայողական քննություններ անցկացնող հանձնաժողովի անդամների անհատական կազմի թեկնածուների առաջադրման, ինչպես նաև մաքսային ծառայության հատուկ կոչում շնորհելիս մաքսային ծառայողի նախկին աշխատանքի կամ ծառայության վայրում շնորհված դասային հատուկ կամ զինվորական կոչումը հաշվի առնելու կարգերը։ Այսօրվա նիստում գործադրի ընդունած մի շարք որոշումներ բխում են «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջներից։ Մասնավորապես հաստատվեցին ոստիկանության ծառայողի ատեստավորման անցկացման, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքից օգտվող և կոչում չունեցող քաղաքացիներին ոստիկանությունում ավագ խմբի պաշտոններում նշանակման կարգը և պայմանները, առողջության համար վնասակար պայմաններում ծառայողներին աշխատաժամանակի կրճատ տևողություն և լրացուցիչ արձակուրդի տևողություն նախատեսող ծառայությունների ցանկը։ Սահմանվեցին ոստիկանության կոնկրետ պաշտոնին համապատասխանող կոչումների ներքին և վերին սահմանները։ Գործադիրը համաձայնություն տվեց «Ուկրաինայի կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև մրցակցային քաղաքականության ոլորտում համագործակցության մասին» պայմանագրի կնքման առաջարկությանը։ Նիստում հաստատվեց «Դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի ձևավորման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի անհատույց ճանաչման և դուրսգրման կարգը»։ Մեկ այլ որոշմամբ հաստատվեց ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 2003 թ. հարկային վարչարարության բարելավմանն ուղղված միջոցառումների ժամանակացույցը։ Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատերելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Օրենքի ընդունումը ենթադրում է բյուջետային եկամուտների ավելացում‘ ի հաշիվ մաքսային սահմանով ապրանքներ տեղափոխող անձանց մոտ վճարների գծով կարգապահության բարձրացման, ինչպես նաև հետբացթողումային հսկողության իրականացման արդյունքում բացահայտված տեղեկատվության հիման վրա մաքսային վճարների գծով բյուջեի հանդեպ լրացուցիչ պարտավորությունների առաջադրման։ Օրինագծի ընդունման կապակցությամբ հավանություն տրվեց նաև մաքսային ոլորտի օրենսդրական մի շարք այլ փաստաթղթերում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին։ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, կառավարությունը որոշումներ ընդունեց Գագիկ Մանասյանին ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության և Սարգիս Ղազարյանին‘ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին։ Որոշումներ ընդունվեցին նաև բարեգործական որակված մի շարք ծրագրերի շրջանակներում իրականացվելիք փոխհատուցումների վերաբերյալ։ Այսօրվա նիստում կառավարությունը հաստատեց 2003 թ. ՀՀ պետական բյուջեի նախագծի լրամշակված տարբերակը, որտեղ հաշվի են առնվել ինչպես ԱԺ պատգամավորների, այնպես էլ կառավարության անդամների առաջարկությունները։ Բյուջեի նախագծի լրամշակված տարբերակը սահմանված կարգով կներկայացվի դեկտեմբերի 24-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստի քննարկմանը։
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ