Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 19 դեկտեմբերի 2002

Հայ մեծ գրող, ՀԽՍՀ և ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր Հրանտ Մաթևոսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշումով ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ վարչապետի նախագահությամբ: Հանձնաժողովի նախագահի տեղակալ է նշանակվել Երևանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Տիգրան Թորոսյանը, ՀՀ Աժ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանը, ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը, ՀՀ առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանը, ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար Ռոլանդ Շառոյանը, ՀՀ ՆԳ նախարար Հայկ Հարությունյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ եպիսկոպոս Կճոյանը, Հայաստանի գրողների միության վարչության նախագահ Լևոն Անանյանը, ՀՀ նախագահի խորհրդական Ռազմիկ Դավոյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռոբերտ Ամիրխանյանը, Սերգեյ Իսրայելյանը, Ռուբեն Հովսեփյանը, Ալվարդ Պետրոսյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, դերասան Սոս Սարգսյանը, գրող, հրապարակախոս Զորի Բալայանը, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, արձակագիր Աղասի Այվազյանը: Որոշվել է Հ. Մաթևոսյանի թաղումը կատարել Երևանի Կոմիտասի անվան այգու պանթեոնում: ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին հանձնարարվել է‘ թաղման ծախսերը կատարել ՀՀ 2002 թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: * * * Հայաստանի Հանրապետության կառավարությունը խոր վշտով հայտնում է, որ կյանքի 67-րդ տարում երկարատև, ծանր հիվանդությունից հետո վախճանվեց մեր ժամանակի խոշորագույն գրող Հրանտ Իգնատի Մաթևոսյանը: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ից‘ Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում: Վերջին հրաժեշտը՝ դեկտեմբերի 21-ին, ժամը 12:00-ին Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում: Հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 21-ին, ժամը 14:00-ին Կոմիտասի անվան պանթեոնում: Կառավարական հանձնաժողով
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ