Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 17 դեկտեմբերի 2002

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է մեր երկրում Իտալիայի Հանրապետության արտակագ և լիազոր դեսպան Անդրեա Տրաբալցային, որն ավարտում է դիվանգիտական առաքելությունը Հայաստանում։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել վարչապետին‘ մեր երկրում իր գործունեության երկու տարիների ընթացքում արդյունավետ համագործակցության և աջակցության համար ու օգտվելով առիթից‘ հրաժեշտից առաջ շնորհավորել է ՀՀ վարչապետին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով։ Դեսպան Տրաբալցան գնահատելի է համարել Հայաստանում ներքաղաքական կայունության ամրապնդմանն ուղղված իշխանությունների ջանքերը և հույս հայտնել, որ այն կշարունակվի։ Անդրանիկ Մարգարյանը հաջողություն է մաղթել պրն Անդրեա Տրաբալցային հետագա աշխատանքում‘ ընդգծելով նրա մեծ ներդրումը դեսպանության աշխատանքում‘ դրա գործունեության սկզբից ի վեր և նշել, որ հաջորդ դեսպանն այդ հոգսերն այլևս չունենալով, դրված հիմքի վրա կշարունակի սկսած աշխատանքը և առավել կամրապնդի հայ-իտալական հարաբերությունները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցությանը, քաղաքական ու տնտեսական բնույթի հարցերի։
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ