Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 16 դեկտեմբերի 2002

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբին‘ խմբի ղեկավար Լևոն Դավթյանի գլխավորությամբ։ Վարչապետը ողջունել է իրանցի խորհրդարանականների այցը մեր երկիր, ուրախությամբ նշելով, որ պատվիրակության կազմում ընդգրկված են նաև մեր հայրենակիցները, ինչը, ըստ նրա, վկայում է, որ նրանք ակտիվ ներգրավված են այդ երկրի հասարակական-քաղաքական կյանքում և հնարավորինս նպաստում են հայ-իրանական կապերի ամրապնդմանը։ Ընդգծելով Հայաստանի և Իրանի միջև քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը‘ Անդրանիկ Մարգարյանը կարևորել է տնտեսական փոխգործակցության ակտիվացումը։ Նա գոհացուցիչ է համարել հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի օրերս կայացած նիստի արդյունքները, որի աշխատանքի մասին նիստից հետո զեկուցվել է իրեն։ Վարչապետը հույս է հայտնել, որ ստորագրված փաստաթղթերն ու ձեռք բերված պայմանավորվածությունները համատեղ հետևողական աշխատանքով հնարավոր կլինի իրագործել. «Կառավարությունը մշտական ուշադրության կենտրոնում է պահում հայ-իրանական հարաբերությունները, հրատապ լուծում պահանջող խնդիրները։ Կցանկանայի, որ միջկառավարական հարաբերությունների օրինակով զարգացում ապրեր նաև երկու երկրների խորհրդարանների համագործակցությունը», -հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետը։ Անդրանիկ Մարգարյանը գոհունակությամբ է նշել անցյալ տարի ՀՀ նախագահի Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորածությունների ուղղությամբ տարվող աշխատանքի մասին։ Նա միանգամայն ընդունելի է համարել իրանցի պատգամավորի առաջարկը‘ սահմանակից Ատրպատականի և ՀՀ Սյունիքի մարզի համագործակցության օրինակով, մյուս մարզերի միբև ևս կապերի հաստատումն ու զարգացումը, որոնք որոշակի ոլորտներում համագործակցության ընդհանուր եզրեր ունեն։ Երկուստեք ընդգծվել է նաև էներգետիկ ոլորտում փոխշահավետ ծրագրերի իրագործման ուղղությամբ արվող քայլերի կարևորությունը։ Իրան-Հայաստան խորհրդարանական խմբի ղեկավար պրն Լևոն Դավթյանը նշել է, որ Իրանում հետևում են Հայաստանի ներքաղաքական կյանքին, հատկապես‘ առաջիկա երկու ընտրություններից առաջ և հույս ունեն, որ քաղաքական բոլոր ուժերի ջանքերով երկրում առկա կայունությունն ու խաղաղությունը կպահպանվի։ Նա ուրախությամբ է նշել Հայաստանի տնտեսական աճի պարագայում արձանագրված‘ Իրանի հետ առևտրաշրջանառության ծավալների որոշակի աճի մասին։ Պրն Դավթյանի բնորոշմամբ, Հայաստանը կարևոր դեր ունի տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության հաստատման առումով։ Նա գոհունակություն է հայտնել միջազգային կառույցների շրջանակներում մեր երկու երկրների համագործակցությունից և հույս հայտնել, որ Սևծովյան տնտեսական համագործակցության երկրների համանախագահությունն ստանձնած Հայաստանը հնարավորինս կաջակցի և կնպաստի այդ կառույցին Իրանի անդամակցությանը ևս։
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ