Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 10 դեկտեմբերի 2002

Այսօր առավոտյան Ժնևի Առևտրի համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանում տեղի է ունեցել ԱՀԿ գլխավոր խորհրդի նիստը, որը նախագահել է Սերժիո Մարչին (Կանադա)։ Նա նիստի մասնակիցներին հակիրճ տեղեկացրել է դեկտեմբերի 10-ին և առաջիկա 2-3 օրերին քննարկվելիք հարցերի շրջանակը‘ նշելով, որ անդրադարձ կլինի միջազգային առևտրին, հակագնագցման քաղաքականությանը, առևտրահարաբերություններին առնչվող և մի շարք այլ հարցերի։ Այսօրվա նիստի օրակարգի առաջին հարցը վերաբերում էր Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությանը, որի քննարկումն սկսվել է օրակարգի հաստատումից անմիջապես հետո։ Նիստի նախագահող պարոն Մարչին ԱՀԿ անդամ երկրների անունից ողջունել է Հայաստանի վարչապետին և նրա գլխավորած պատվիրակությանը և շնորհակալություն հայտնել նիստին մասնակցության և անդամակցության հարցում հետևողական աշխատանքի համար։ Այնուհետև հրավիրել է ԱՀԿ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության աշխատանքային խմբի ներկայացուցիչ դեսպան Սպենսերին (Ավստրալիա)‘ ներկայացնելու փաստաթղթերի փաթեթը և խմբի աշխատանքի արդյունքները։ Վերջինս նշել է, որ աշխատանքային խմբի ստեղծումից ի վեր, այսինքն‘ 1995 թ-ին Առևտրի համաշախարհային կազմակերպությանն անդամակցելու համար Հայաստանի դիմումից և նույն թվականի հունվարին կայացված որոշումից հետո, սկսվել է Հայաստանի‘ ԱՀԿ-ին անդամակցության գործընթացը։ Աշխատանքային խումբը, ըստ նրա, անցած յոթ տարիներին մի շարք պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումներ է ունեցել, զգալի աշխատանք է կատարել, որի արդյունքում պատրաստել է նիստին ներկայացված փաստաթղթերի փաթեթը։ Այն ԱՀԿ անդամ երկրներին ներկայացվել է 2002 թ. նոյեմբերին և ներառում է Հայաստանի անդամակցության արձանագրության նախագիծը, անդամակցության ժամանակացույցը, ծառայությունների և առևտրի բնագավառում զիջումների ու պարտավորությունների ցանկը։ Դեսպան Սպենսերը իր խոսքում բարձր է գնահատել մեր երկրի ջանքերը‘ օրենսդրության բարեփոխման, այն ԱՀԿ պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ, ընդգծել է ՀՀ իշխանությունների մեծ ներդրումը այդ գործում, որոնք, ըստ նրա, նվիրվածությամբ ամեն ինչ արել են գործընթացը հաջողությամբ վերջնական հանգրվան հասցնելու համար։ Նա շնորհակալութամբ է նշել նաև դեսպան Քենյոնի գլխավորած աշխատանքային խմբի (որի անդամ է ինքը) արդյունավետ գործունեության մասին։ Դեսպան Սպենսերից հետո ելույթ է ունեցել ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը։ Նա նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը 1990-ական թվականների սկզբից որդեգրել է շուկայական տնտեսության ձևավորման և զարգացման քաղաքականություն, որի պարագայում և հատկապես համաշխարհային տնտեսությանն ինտեգրվելու խնդրում կարևոր քայլ է Հայաստանի Հանրապետության անդամակցությունը ԱՀԿ-ին։ Գործընթացը դեռևս սկսվել է 1992 թ-ից, և այսօր մենք կարող ենք հպարտորեն արձանագրել, որ այս երկար ճանապարհի վերջում մեր երկուստեք ջանքերը հաջողությամբ են պսակվել։ Այսօր Հայաստանը մուտք է գործում միջազգային իրավական պարտավորությունների, տնտեսական ու քաղաքական հարաբերությունների որակապես նոր դաշտ։ ԱՀԿ-ին Հայաստանի անդամակցությունը մեր երկրի համար կարևոր պատմական իրադարձություն է։ Նախարարն իր խորին երախտագիտությունն է հայտնել ԱՀԿ անդամ երկրների պատվիրակություններին, քարտուղարությանը, մասնավորապես, անդամակցությունների բաժնին‘ ՀՀ անդամակցության գործընթացի բարեհաջող ավարտի գործում իրենց կառուցողական և շարունակական օժանդակությունը նվիրաբերելու համար։ Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանի Հանրապետության անդամակցությունը մեր երկրի համար մուտք կապահովի կանխատեսելի ապագայով մի աշխարհ, որը գնում է դեպի գլոբալիզացիա, տնտեսական ինտեգրացիա և առևտրի ազատականացում։ Կարեն Ճշմարիտյանի ելույթից հետո նախագահող պարոն Սերժիո Մարչին մեկառմեկ քննարկման է դրել Հայաստանի անդամակցության փաթեթի փաստաթղթերը։ Գլխավոր խորհուրդը ըստ այդմ հաստատել է Հայաստանի անդամակցության արձանագրության ու անդամակցության որոշման նախագծերը, աշխատանքային խմբի հաշվետվությունը‘ ամբողջությամբ։ Փաթեթի փաստաթղթերի հաստատումից հետո նախագահողը շնորհավորել է Հայաստանին‘ ԱՀԿ ընտանիքի անդամ դառնալու առթիվ և խոսքը փոխանցել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին։ ՀՀ կառավարության ղեկավարն իր խոսքում Հայաստանի Հանրապետության պատվիրակության և անձամբ իր անունից ողջունել է ԱՀԿ Գլխավոր խորհրդի անդամներին և նիստի մասնակիցներին։ Նշելով, որ անկախության հռչակումից հետո Հայաստանի Հանրապետությունը, քաղաքական բարեփոխումներին զուգահեռ, ձեռնամուխ է եղել համակարգային տնտեսական բարեփոխումների իրականացմանը, ընդ որում, ազատական սկզբունքների վրա հիմնված այդ բարեփոխումներն իրականացվել են հետևողականորեն, երկրի տնտեսական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում, վարչապետը հավաստել է, որ վերջին տարիներին իրականացված բարեփոխումների արդյունքում մեր երկրում հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունություն և կայուն տնտեսական աճ, ինչը հնարավոր է դարձել առկա քաղաքական կայունության և հետևողական աշխատանքի շնորհիվ։ Անդրանիկ Մարգարյանը նիստի մասնակիցների ուշադրությանն է ներկայացրել ՀՀ տնտեսական բարեփոխումների և վերջին տարիների ընթացքում հանրապետությունում տեղի ունեցած զարգացումների ընդհանուր պատկերը։ «Հայաստանի ներկա մակրոտնտեսական իրավիճակը գնահատվում է կայուն և կանխատեսելի։ Շարունակվում է հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների աճը, պահպանվում է կայուն ֆինանսական և դրամավարկային իրավիճակը։ Ընդ որում, տնտեսության աճն ապահովվում է ցածր սղաճի ֆոնի վրա և չի կրում ինֆլյացիոն բնույթ», -ընդգծել է նա։ Ըստ վարչապետի, 2002 թ-ի տասն ամիսների արդյունքներով ապահովվել է ՀՆԱ-ի աճ 12 տոկոս, արդյունաբերության աճ‘ 28 տոկոս, արտահանման ծավալների աճ‘ 51%, օտարերկրյա ներդրումների ծավալների աճ‘ 26.3%, այդ թվում՝ ուղղակի ներդրումների ծավալների աճ‘ 12.1%: Արտահանման ծավալների մեծացման հաշվին, զգալիորեն բարելավվել է Հայաստանի առ—տրային — վճարային հաշվեկշիռը: Կառավարության ղեկավարը անհրաժեշտ է համարել նշել, որ արտաքին առևտրի ապարանքաշրջանառության և հատկապես արտահանման ծավալների աճը երկրի տնտեսական համակարգի անցումային փուլում անգնահատելի դեր է ունեցել ինչպես տնտեսական կայունացման, այնպես էլ տնտեսության հետագա զարգացման ապահովման տեսանկյունից։ Ըստ նրա, վերոհիշյալ ցուցանիշները իրատեսական են դարձնում առևտրատնտեսական և ներդրումային բնագավառներում տարածաշրջանի առավել կայուն, կազմակերպված և կանխատեսելի երկիր դառնալու մեր ձգտումը։ Անդրանիկ Մարգարյանը կարևորել է, որ Հայաստանի արտաքին առևտրատնտեսական քաղաքականությունը նպատակաուղղված է եղել համաշխարհային տնտեսությանն ինտեգրման, արտահանման խթանման, ներդրումների ներգրավման և միջազգային առևտրատնտեսական կազմակերպությունների համագործակցության խորացմանը, որի արդյունքում այսօր մեր երկրում առկա են միջազգային պահանջներին համապատասխանող տնտեսական օրենսդրություն և գործարարությունը խթանող ազատական տնտեսության հիմքեր։ «Հայաստանի համար ԱՀԿ-ին անդամակցությունը ինքնանպատակ չէ: Այս գործընթացով մենք ցանկանում ենք մեկ անգամ —ս նշել, որ Հայաստանի Հանրապետությունը ընդունել — գործնականում կիրառում է համաշխարհային տնտեսության մեջ ընդունված կանոնները — հանդիսանում է լիիրավ, հավասարազոր ու վստահելի գործընկեր», - ընդգծել է Հայաստանի վարչապետը։ Ելույթի վերջում Անդրանիկ Մարգարյանը բովանդակալից և արդյունավետ աշխատանք է մաղթել ԱՀԿ Գլխավոր խորհրդին։ Այնուհետև հակիրճ ելույթ են ունեցել ԱՀԿ անդամ երկրների ներկայացուցիչները, որոնք շնորհավորել են Հայաստանին ու կարևորել նրա անդամակցությունը հեղինակավոր այդ կազմակերպությանը։ Մասնավորապես, ելույթ է ունեցել Ինդոնեզիայի պատվիրակության ներկայացուցիչը‘ Ասիական անդամ երկրների անունից, որն իր խոսքում գնահատել է 1995 թ-ից ի վեր Հայաստանի ներդրած ջանքերը‘ տնտեսական բարեփոխումների շարունակականության ապահովման, ամրապնդման ուղղությամբ և համոզվածություն հայտնել, որ ԱՀԿ-ին անդամակցությունը լրացուցիչ խթան կհանդիսանա այդ գործընթացին, կօգնի Հայաստանին‘ լայնորեն ինտեգրվելու համաշխարհային տնտեսությանը. «Ասիական երկրներն իրենց աջակցությունն են հայտնում Հայաստանին և ակնկալում կառուցողական երկխոսություն ու արդյունավետ աշխատանք», - նշել է Ինդոնեզիայի ներկայացուցիչը։ Ելույթ է ունեցել նաև Վրաստանի ներկայացուցիչը‘ ընդգծելով, որ այսօր նշանակալի օր է, քանի որ նիստի մասնակիցները ներկա են ԱՀԿ-ին ևս մեկ անդամի ներգրավմանը։ Ըստ նրա, որպես հարևան պետություն, Վրաստանը փորձել է բազմակողմանի առևտրային հարաբերություններ զարգացնել և Հայաստանի հետ‘ բացի երկկողմ համագործակցությունից, գործակցել է նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում։ Նա հույս է հայտնել, որ Հայաստանի անդամակցությունը ԱՀԿ-ին կզարգացնի բազմակողմանի առևտրային հարաբերությունները, այդ թվում‘ նաև մեր տարածաշրջանում։ «Վրաստանը կանի ամեն ինչ, որպեսզի մեր մյուս հարևանը ևս անդամակցի ԱՀԿ-ին, ինչը կնպաստի ամբողջ տարածաշրջանում բարիդրացիական առևտրային հարաբերությունների հաստատմանը», -ավելացրել է վրաց ներկայացուցիչը։ Եվրոմիության ներկայացուցիչը ևս իր խոսքում ողջունել է մեր երկրին‘ հարկային, մաքսային, ինտելեկտուալ սեփականության և մի շարք այլ ոլորտներում օրենսդրության բարեփոխման, հավասարակշռված և արդյունավետ տնտեսական քաղաքականություն վարելու համար և հույս հայտնել, որ անդամակցությունը ինչ-որ չափով կօգնի մեր ժողովրդի կարիքների բավարարմանը։ ԱՄՆ-ի ներկայացուցիչը կարևորել է օտարերկրյա ներդրումների ներգրավման հնարավորությունների ընդլայնումը և նշել, որ ԱՀԿ-ին անդամակցությամբ Հայաստանը ևս մեկ անգամ ապացուցում է իր նպատակաուղղվածությունը դեպի շուկայական տնտեսության համակարգ։ Այդ երկրի ներկայացուցիչը խոսել է նաև Միացյալ Նահանգների դերի մասին‘ Հայաստանի անդամակցությանն աջակցելու ամբողջ գործընթացում։ Կիրգիզիայի ներկայացուցիչը հույս է հայտնել, որ ԱՀԿ-ին Հայաստանի անդամակցությունը հնարավորություն կընձեռնի առևտրային հարաբերություններ զարգացնելու և ընդլայնելու, այդ թվում‘ Ադրբեջանի հետ, ինչը կնպաստի նաև ԼՂՀ հակամարտության կարգավորմանը։ Իրենց հակիրճ ելույթներում Հայաստանին ողջունել և հաջողություն են մաղթել Պարագվայի (Լատինական Ամերիկայի երկրների կողմից), Լեսոտոյի, Ճապոնիայի, Հնդկաստանի, Կիպրոսի, Ավստրալիայի, Բուլղարիայի և ԱՀԿ անդամ մի շարք այլ երկրների ներկայացուցչները։ ԱՀԿ Գլխավոր խորհրդի նիստի օրակարգի առաջին հարցի քննարկումն ավարտվելուց հետո, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն առանձին հանդիպում է ունեցել ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Սուպաչայ Պանիչպագդիի հետ։ ԱՀԿ գլխավոր տնօրենը շնորհավորել է ՀՀ պատվիրակության ղեկավարին‘ Հայաստանի համար նշանակալից իրադարձության առիթով և ընդգծել իր անվերապահ աջակցությունն ու համագործակցության պատրաստակամությունը մեր երկրին։ Նա նշել է, որ հետևում է Հայաստանի տնտեսական զարգացումներին և շատ ուրախ է առկա առաջընթացի համար։ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհակալություն է հայտնել պարոն Պանիչպագդիին հետագա համագործակցության պատրաստակամության համար‘ խորհրդանշական համարելով նրա‘ ԱՀԿ գլխավոր տնօրեն նշանակվելուց հետո կարճ ժամանակահատվածում Հայաստանի անդամակցումը հեղինակավոր այդ կազմակերպությանը։ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը կանի իրենից կախված ամեն ինչ ԱՀԿ-ին աջակցելու, կազմակերպության շրջանակներում նրա անդամ երկրների հետ լայն համագործակցություն ծավալելու և մեր երկրի տնտեսությունը զարգացնելու համար։ Վարչապետը հույս է հայտնել, որ Հայաստանում համապատասխան ընթացակարգը‘ կապված օրենսդիր մարմնի կողմից փաստաթղթերի վավերացման հետ, հնարավորինս արագ կավարտվի, և մեր երկիրը 2003 թ-ից սկսած‘ որպես ԱՀԿ լիիրավ անդամ, ակտիվ գործունեություն կծավալի։ Առանձնազրույցից հետո, ԱՀԿ գրասենյակում տեղի է ունեցել ԱՀԿ-ին մեր երկրի անդամակցության փաստաթղթերի ստորագրման արարողությունը, որին ներկա է եղել նաև կազմակերպության Գլխավոր խորհրդի նախագահ պարոն Սերժիո Մարչին։ ՀՀ վարչապետն այսօր հանդիպել է նաև ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր քարտուղար պարոն Ս.Օրջոնիկիձեին, այցելել է ՄԱԿ-ի կենտրոնակայան, երեկոյան հանդիպել է Ժնևի Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ Տ.Տ. Աբել Մանուկյանին, «Հայաստան» հիմնադրամի Շվեյցարիայի մասնաճյուղի ատենապետին և Եկեղեցական խորհրդի նախագահին, իսկ օրվա վերջում Հայաստանի ԱՀԿ-ին անդամակցության առիթով պաշտոնական ճաշ է կազմակերպել։
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ