This section allows you to express views, opinions and visions in writing. Unlike applications, letters are not examined under the official procedure.

Your official request or application to the Government is henceforth subject to transparent procedures. Our website informs you as to which agency or official is currently in charge of your hand-delivered or mailed request or application.

Search

azdararir

iGov.am iPhone/iPad application

Hotline

Person responsible for freedom of information
Person responsible for internal and external warning

1-17 (calls are free of charge)

+374 (10) 527-000(for overseas calls)

Official e-mail

(only for notifications sent in www.e-citizen.am system)

e-Governance

Հ. 2009թ. պետական բյուջեում կրթությանը հատկացվող ծախսերն ավելացել են 22,2 տոկոսով։ Ինչ է դա նշանակում, ինչ զարգացում կապահովի կրթության ոլորտում։

Այն հանրակրթական բնագավառում հնարավորություն կընձեռի բարձրացնել մանկավարժական, վարչական, ուսումնաօժանդակ և տնտեսական անձնակազմի միջին ամսական աշխատավարձը, ինչի արդյունքում 2009թ. մանկավարժների հաշվարկային միջին ամսական աշխատավարձը (1 դրույքի հաշվով, ներառյալ լրացուցիչ վարձատրությունները) կհասցվի 116.3 հազ. դրամի (ներկայիս մոտ 89.6 հազ. դրամի դիմաց), վարչական անձնակազմի միջին ամսական աշխատավարձը` 176.1 հազ. դրամի (ներկայիս մոտ 136.0 հազ. դրամի դիմաց)։

Կրթության բնագավառում հիմնական գերակայություն է համարվում հանրակրթության ոլորտը, որին 2009 թվականի պետական բյուջեի նախագծով (հանրակրթական, երաժշտական և երեկոյան դպրոցներում ուսուցում) նախատեսվել է 71012.9 մլն դրամ։ Հանրակրթության ոլորտում շարունակում է կարևոր տեղ զբաղեցնել հատուկ կրթության համակարգը, որի գծով ծախսերը ՀՀ 2008 թվականի ճշտված պետական բյուջեի համապատասխան ցուցանիշի նկատմամբ աճել են 960.9 մլն դրամով կամ 25.9 տոկոսով։ Եկող տարվա բյուջեով զգալի միջոցներ են նախատեսվել նաև «Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն» դասի, «Միջին մասնագիտական կրթություն» դասի, «Բարձրագույն կրթության» գծով և ոլորտի մի շարք այլ ծրագրերի մասով։