Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

ՀՀ կառավարության որոշման համաձայն կիսակառույց բազմաբնակարան շենքերի ավարտման համար որոշ ընկերությունների տրվելու են բյուջետային երաշխիքներ: Ի՞նչ ընթացքի մեջ է այդ որոշման իրականացումը և քանի՞ ընկերություն է ստացել այդպիսի երաշխիքներ:

Մինչ օրս Օպերատիվ շտաբը քննարկել է պետական երաշխիքի ներքո կիսակառույց բազմաբնակարան շենքերի ավարտման չորս ծրագիր, որոնց վերաբերյալ ՀՀ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշումներ: Մասնավորապես բյուջետային երաշխիք է տրամադրվել հետևյալ ընկերություններին.
1.... մանրամասն »

Որո՞նք են կառավարության` հօգուտ գործարարների արված քայլերը հարկային եւ մաքսային բնագավառներում:

Հարկային բնագավառում իրականացվող բարեփոխումների հենքն է ՀՀ հարկային վարչարարության ռազմավարության 2008-2011թթ. ծրագիրը, որի գաղափարախոսական հիմքը «Դեմքով դեպի հարկատուն» կարգախոսն է։ Ծրագրով իրականացվել են հետեւյալ կարեւոր միջոցառումները, որոնք ունեն... մանրամասն »

Ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանում գյուղական ճանապարհների շինարարության ֆինանսավորումը դադարեցնելու վերաբերյալ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի որոշումը: Արդյո՞ք գյուղական համայնքները կզրկվեն բարեկարգ ճանապարհ ունենալու հնարավորությունից:

«ՀՄՀ-Հայաստան» ծրագրի շրջանակում 2008թ. կնքված 6 պայմանագրերով նախատեսվում էր մինչև 2010 թվականի հունիսի 30-ը վերականգնել 272,9 կմ ճանապարհահատված` 18 մլրդ 241.8 մլն դրամ ընդհանուր արժեքով:
2009թ. հուլիսի 1-ի դրությամբ այդ պայմանագրերից իրականացված կլինի միայն 4.6 մլրդ դրամի... մանրամասն »

Կառավարության կողմից Հայաստանում շինարարության ոլորտի աշխուժացմանն ուղղված ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվում:

ՀՀ կառավարությունը, հաշվի առնելով շինարարական ոլորտի խիստ կարևոր դերը երկրի ՀՆԱ-ի ձևավորման գործում, ձեռնարկել է մի շարք միջոցառումներ`ոլորտի զարգացմանը խթանելու նպատակով: Այդ նպատակով նախ և առաջ պետական երաշխիքներ են տրամադրվում այն կառուցապատողներին, որոնց... մանրամասն »

ՓՄՁ-ներում ստուգումների կասեցումը ի՞նչ նպատակ է հետապնդում եւ ինչպես է իրականացվելու։

Կառավարությունը 2009թ. հունիսի 1-ից մինչեւ 2011թ. հունվարի 1-ը ՓՄՁ-ներում ստուգումները կասեցրել է, նպատակ ունենալով առավել բարենպաստ պայմաններ ստեղծել փոքր եւ միջին ձեռնարկությունների համար` հաղթահարելու ճգնաժամի բացասական ազդեցությունները։
Այս արտոնությունից... մանրամասն »

Խնայբանկի ավանդների վերադարձ լինելո՞ւ է, թե ոչ։

2009թ. շարունակվելու է «ՎՏԲ - Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը` «Հայաստանի Հանրապետության 2006թ.... մանրամասն »

Ինչպե՞ս կարող են ազդել համաշխարհային ֆինանսական շուկաներում տեղի ունեցող իրադարձությունները «Բյուջե-2009»-ի վրա։

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը Հայաստանի տնտեսության վրա ուղղակի ազդեցություն գրեթե չունեցավ` պայմանավորված ֆինանսական համակարգերի ինտեգրվածության ցածր մակարդակով։ Հայաստանի ֆինանսական շուկայում իրացվելիության նկատմամբ պահանջարկի էական աճ չնկատվեց,... մանրամասն »

Թերթերում գրում են, որ 2009թ. բյուջեի բարձր ծավալը ծանրանալու է փոքր ու միջին բիզնեսի վրա։ Արդյո՞ք այդպես է։

Պետական բյուջե լրացուցիչ հավաքագրվող հարկային եկամուտները պետք է բաժին ընկնեն բացառապես խոշոր ձեռնարկատիրության ոլորտին, քանի որ Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտից գանձվող հարկերը պետական բյուջեի ողջ հարկային եկամուտների... մանրամասն »

Ես թոշակառու եմ, բազմանդամ ընտանիք ենք, նպաստով ու թոշակով մի կերպ յոլա ենք գնում։ Նոր տարին մեզ ինչ կտա, թոշակների ու նպաստների բարձրացում սպասվո՞ւմ է, թե ոչ։

Ընտանեկան նպաստի համակարգում նպաստառու ընտանիքներին տրվող միջին ամսական նպաստի չափը կկազմի 23.6 հազ. դրամ` աճելով 12.0%-ով։ Երրորդ և ավելի երեխա ծնվելու կապակցությամբ` 2009թ. յուրաքանչյուր երեխայի համար միանվագ նպաստի չափը կկազմի 430 հազ. դրամ կամ 43.3%-ով ավելի, քան 2008թ.-ին։... մանրամասն »

2009թ. պետական բյուջեում կրթությանը հատկացվող ծախսերն ավելացել են 22,2 տոկոսով։ Ինչ է դա նշանակում, ինչ զարգացում կապահովի կրթության ոլորտում։

Այն հանրակրթական բնագավառում հնարավորություն կընձեռի բարձրացնել մանկավարժական, վարչական, ուսումնաօժանդակ և տնտեսական անձնակազմի միջին ամսական աշխատավարձը, ինչի արդյունքում 2009թ. մանկավարժների հաշվարկային միջին ամսական աշխատավարձը (1 դրույքի հաշվով, ներառյալ... մանրամասն »

Կառավարությունը հաստատել է կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը։ Ինչ է այն տալու գոյությունը հազիվ ապահովող թոշակառուներին, երբվանից է գործելու։

Ներկայումս կենսաթոշակների վճարումն ամբողջապես ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի ընթացիկ եկամուտներից, ինչպես ընդունված է ասել՝ սերունդների համերաշխության սկզբունքով։ Այն իր բնույթով բաշխողական կենսաթոշակային համակարգ է. իրականացվում է եկամուտների վերաբաշխում... մանրամասն »

Կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը ենթադրում է կուտակային ներդրումներ, ավելի բարձր կենսաթոշակ ստանալու հնարավորություն։ Իսկ եթե հավելյալ ներդրումներ կատարող անձը մահանա և չհասցնի վայելել իր ներդրած գումա՞րը։

Սկզբունքորեն կենսաթոշակային ակտիվները անձի սեփականությունն են, և մինչև կենսաթոշակի անցնելը անձի մահվան դեպքում այն ենթակա է ժառնագման օրենքով սահմանված կարգով։
Կուտակված միջոցները համապատասխանաբար փոխանցվում են ժառանգների կենսաթոշակային հաշիվներին, եթե... մանրամասն »

Վերջերս շատ են խոսում հաշվիչ դրամարկղային մեքենաների կտրոններով վիճակախաղ կազմակերպելու մասին։ Ինչպե՞ս կարող ենք մասնակցել այդ վիճակախաղին և ո՞ր կտրոններն են շահելու։

Բոլորս էլ խանութներից ձեռք ենք բերում ապրանքներ։ Վաճառողը ցանկացած գնում պարտավոր է ամրագրել ՀԴՄ կտրոնով։ Գնորդը, տվյալ դեպքում ֆիզիկական անձը, իրավունք ունի պահանջել կտրոնը, մենք ոչ ոքի պարտադրել չենք կարող։ Սակայն կարող ենք շահագրգռել։ Որպեսզի մարդիկ պահանջեն ՀԴՄ... մանրամասն »

Երկրաշարժից 20 տարի անց աղետի գոտում դեռևս հազարավոր մարդիկ ապրում են հարմարություններից զուրկ տնակներում։ Երբ է լուծվելու անօթևան մարդկանց բնակարանով ապահովելու խնդիրը Շիրակի մարզում, մյուս տարածքներում։

Շիրակի մարզում երկրաշարժից 20 տարի անց էլ ամենացավոտ հարցերից մեկը անօթևան 4555 ընտանիքների առկայությունն է, որոնցից 4002-ը` Գյումրիում, 553-ը` մարզի 43 գյուղական համայնքներում։
Բնակարանների գնման կապալառու կազմակերպության մրցույթում հաղթած «Գլենդել ՀԻԼԶ»... մանրամասն »

Նախատեսվա՞ծ է արդյոք անվճար առաջնային բուժօգնության տրամադրում։ Բուժօգնություն իրականացնող հաստատություններում սպասվու՞մ է արդյոք բժշկական անձնակազմի աշխատողների աշխատավարձերի աճ։

Ամբուլատոր-պոլիկլինիկական անվճար բուժօգնության ծավալներում կընդգրկվի ամբողջ բնակչությունը` անկախ տարիքից և սոցիալական վիճակից, բացառությամբ ստոմատոլոգիական բուժօգնությունից, որն անվճար է նախատեսվում միայն բնակչության սոցիալապես անապահով խմբերում ընդգրկվածների,... մանրամասն »