Գեղամ Թովմասյան
Կարգավորման ազդեցության գնահատման վարչություն
Պետ
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1988 թ., 10 փետրվարի, ք. Վանաձոր
Կրթություն
2004–2008 թթ. - Երևանի Պետական Համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ, բակալավր
2016–2017 թթ. – Ժնևի բարձրագույն Համալսարան (IHEID), Զարգացման քաղաքականություններ և մոդելներ, գործառնական մագիստրոս
Աշխատանքային գործունեություն
2008-2009 թթ. ՀՀ ֆինանսների նախարարություն, Ֆինանսական Շուկաների Զարգացման վարչություն, փորձնակ
2009-2014 թթ. – ՀՀ Էկոնոմիկային նախարարության Տնտեսական Զարգացման Քաղաքականության վարչություն, առաջին կարգի. առաջատար այնուհետ գլխավոր մասնագետ
2014-2017 թթ. Հայաստանի Զարգացման Նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամ, Դիլիջանի զարգացման ծրագիր, Ծրագրերի ղեկավար
2017-2019 թթ. «Կոնվերս Բանկ» ՓԲԸ, Վերլուծությունների բաժնի պետ
2019 -2020 թթ. - Վարչապետի աշխատակազմի կարգավորման ազդեցության գնահատման վարչության պետի պաշտոնակատար
2020 թ. հուլիսի 2-ից՝ Վարչապետի աշխատակազմի կարգավորման ազդեցության գնահատման վարչության պետ
Այլ տվյալներ
2015թթ. մասնակցել է Վիեննայի միացյալ ինստիտուտում «Հանրային Կառավարում և Կառուցվածքային Բարեփոխումներ» դասընթացին
2014թ. մասնակցել է Վիեննայի միացյալ ինստիտուտում «Կիրառական Տնտեսական Քաղաքականություն» դասընթացին
2013 թ. ավարտել է ԱՄՆ Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի «Հանրային քաղաքականություն և հանրային կառավարում» հետբուհական դասընթացը
2013թ. Մասնակցել է Ասիական Զարգացման Բանկի կողմից կազմակերպված «Արդյունքին միտված պլանավորման, բյուջետավորման և գնահատման» դասընթացին
2013 թ. մասնակցել է Վիեննայի միացյալ ինստիտուտում Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից կազմակերպած «Ներառական աճի գործիքներ և քաղաքականություն» դասընթացին
2011թ. մասնակցել է Պաշտպանական ռեսուրսների կառավարման Կալիֆորնիայի Ռազմածովային Ինստիտուտի կողմից կազմակերպված «Միջազգային Պաշտպանական ռեսուրսների կառավարում» դասընթացին
Տիրապետում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ: