Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Վարչապետի աշխատակազմ

Նազելի Բաղդասարյան

Նազելի Բաղդասարյան

Վարչապետի մամուլի քարտուղար

Կենսագրական տվյալներ

Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
8 օգոստոսի 1983 թ., ք. Գյումրի

Կրթություն
2000-2005 թթ․ - Մոսկվայի ձեռներեցության միջազգային ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետ՝ իրավագիտության մագիստրոս
2008 թ․ - մասնակցել է Ուկրաինայում Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության «Ռադիոցանցերի կառավարում» ռադիոմենեջերների վեցամսյա դասընթացին
2017 թ․- սովորել է Կիևի ժողովրդավարության և իրավունքի գերակայության ինստիտուտում՝ մեդիաիրավագետի որակավորում

Աշխատանքային գործունեություն
1999-2006 թթ․- «Ցայգ» ՀԸ- ում՝ որպես հաղորդավար
2003-2005 թթ․- ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում՝ որպես օգնական
2005-2006 թթ․ - դասավանդել է Մոսկվայի «Ժամանակակից հումանիտար ակադեմիայի» երևանյան մասնաճյուղում
2005-2018 թթ․ - «Ռադիո Հայ Գյումրի» ռադիոկայանում՝ որպես ղեկավար
2006-2018 թթ․- մասնավոր ոլորտում՝ որպես իրավաբան
2012-2018 թթ․- «Ցայգ» ՀԸ «Իրականում» հեռուստահաղորդաշարի հեղինակ և վարող
2012 թվականից՝ քաղաքական և կոմերցիոն արշավների մեդիա փորձագետ
2014-2019 թթ․ - «ՍթայլՄեդիա» ՍՊԸ հիմնադիր-սեփականատեր
2015 թվականից՝ հանրային ելույթների և հրապարակախոսության դասընթացավար
2018-2019 թթ. - Շիրակի մարզպետի խորհրդական
2019-2021 թթ․ - ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ), ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
2020-2021 թթ․ - ԱՊՀ ՄԽՎ պետականաշինության փորձի ուսումնասիրման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության անդամ
2021 թ․ հունիսի 20 - նոյեմբերի 5 - ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար
2021 թ․ սեպտեմբեր - ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության մշտական անդամ
2021-2023 թթ. - ՀՀ Շիրակի մարզպետ
2023 թ. փետրվարի 16-ին նշանակվել է Վարչապետի օգնական
2023 թ. հունիսի 23-ին նշանակվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար

Այլ տվյալներ
2011 թվականից՝ «Լրագրողների միջազգային դաշնության» (IFJ) լիիրավ անդամ
2017-2019 թթ․ - «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ
2018 թվականից՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի խորհրդատվական խորհրդի անդամ
2005 թ․ հեղինակել է «Մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները» գիտական աշխատությունը
Շուրջ 250 հեռուստահաղորդումների հեղինակ

Կուսակցական պատկանելություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ զավակ: