Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

Բաժանորդագրություն










Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հետադարձ կապ պատասխանատուների հետ
iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Էլ. կառավարում

Տառատեսակներ

«Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում պարտադիր կիրառման հայկական համակարգչային տառատեսակները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Աշխատակազմի կառուցվածք

Պետաիրավական վարչություն

Պետ` Սեդրակ Բարսեղյան
Հեռ.` (+37410) 51-57-80
Էլ. փոստ`

Վարչության գործունեության ոլորտները և շրջանակը`
ա. արդարադատության, պաշտպանության, արտակարգ իրավիճակների, դատախազության, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության հետ կապված հարցեր,
բ. պետական սահմանի հետ կապված հարցեր (սահմանապահ զորքեր),
գ. ռազմական համագործակցություն, ռազմաարդյունաբերություն,
դ. Հայաստանի Հանրապետությունում զենքի շրջանառության կանոնա¬կարգման հետ կապված հարցեր,
ե. քաղաքացիական, քրեական և վարչական օրենսդրության հետ կապված հարցեր,
զ. փաստաբանական ծառայություններ, նոտարական ծառայությունների հետ կապված հարցեր,
է. կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների մասին օրենս¬դրության հետ կապված հարցեր,
ը. թվարկված համապատասխան ոլորտների հակակոռուպցիոն հարցեր.


ա. իրականացնում է իր գործունեության ոլորտներին առնչվող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը կամ կարծիքին ներկայացված իրավական ակտերի նախագծերի, ինչպես նաև առանձին հարցերի հետ կապված մասնագիտական փորձաքննություն, տալիս իրավական ակտերի նախագծերով նախատեսված համապատասխան ոլորտի զարգացման, գործունեության արդյունավետության բարելավման մասին եզրակացություններ,
բ. նախապատրաստում է իր գործունեության ոլորտների մասին տեղեկատվական նյութերն ու տեղեկանքները, իրականացնում է պետական կառավարման մարմինների ներկայացրած հաշվետվությունների ամփոփումն ու վերլուծությունը,
գ. իրականացնում է հսկողություն իր գործունեության ոլորտներին առնչվող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության տվյալ տարվա գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների կատարման ընթացքի նկատմամբ,
դ. մշակում է իրավական ակտերի նախագծեր,
ե. նախապատրաստում և կազմակերպում է նախարարական պետաիրավական կոմիտեի նիստերը,
զ. իրականացնում է սահմանված կարգով www.gov.am կայքի համապատասխան բաժնում անհրաժեշտ տեղեկատվության համալրման հետ կապված աշխատանքները։