Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

Բաժանորդագրություն










Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հետադարձ կապ պատասխանատուների հետ
iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Էլ. կառավարում

Տառատեսակներ

«Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում պարտադիր կիրառման հայկական համակարգչային տառատեսակները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Աշխատակազմի կառուցվածք

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Պետ` Զոյա Բարսեղյան
Հեռ.` (+37410) 51-58-40
Էլ. փոստ`

Վարչության գործունեության ոլորտները և շրջանակը`
Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի գործունեության լուսաբանման և զանգվածային լրատվության միջոցների հետ կապված աշխատանքներ

ա. Հայաստանի Հանրապետության վարչապետի շաբաթական աշխատանքային ծրագրից և կառավարության ընթացիկ խնդիրներից ելնելով` պատրաստում և հրապարակում է մամուլի հաղորդագրություններ,
բ. իրականացնում է օրվա մամուլի` հեռուստառադիոհաղորդումների լրաքաղ և դիտանց (մոնիթորինգ),

գ. արտասահմանյան երկրների մամուլի և լրատվության միջոցներն ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությանը վերաբերող նյութերով,
դ. իրականացնում է հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների լրատվական ծառայությունների հետ աշխատանք,
ե. ապահովում է Հայաստանի Հանրապետության վարչապետի ելույթների, ուղերձների նախապատրաստման համար անհրաժեշտ նյութերը և տեղեկատվությունը,
զ. իրականացնում է սահմանված կարգին համապատասխան հայտ ներկայացրած բոլոր լրագրողների հավատարմագրումը,
է. ըստ անհրաժեշտության, արձագանքում է զանգվածային լրատվության միջոցներով քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն ուղղված հարցերին և բարձրացված ահազանգերին,
ը. մշակում է իրավական ակտերի նախագծեր,
թ. ապահովում է սահմանված կարգով www.gov.am կայքի տեղեկատվական սպասարկումը։