
Սարգիս Համբարձումյան
Կենսագրական տվյալներ
Ծնվել է 1870թ., Շուշիում: Մահացել 1944-ին: Նրա մասին ասում են՝ պրոֆեսիոնալ հեղափոխական:
Սովորել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում: 1918թ. Շուշիի գրավումից հետո բանտարկվել է: 1921թ. եղել է ՀՍԽՀ առողջապահության նախարար:
Ս. Համբարձումյանի պաշտոնավարության օրոք ավարտվեց Հայաստանի տնտեսության վերականգնման առաջին փուլը. այդ ընթացքում կառուցվեցին մի շարք հիդրոէլեկտրակայաններ, այդ թվում Երևանի առաջին և երկրորդ, Լենինականի հիդրոէլեկտրակայանները: 1927թ. սկսվեց Ձորագետի ՀԷԿ-ի կառուցումը, որի փականն այդ ժամանակաշրջանում աշխարհում ամենամեծն էր:
Վերականգնվեցին նաև Զանգեզուրի պղնձահանքերը և Ալավերդու պղնձաձուլարանները: Ս. Համբարձումյանը պաշտոնավարեց մինչև 1928թ.: