Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

Բաժանորդագրություն










Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հետադարձ կապ պատասխանատուների հետ
iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Էլ. կառավարում

Տառատեսակներ

«Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում պարտադիր կիրառման հայկական համակարգչային տառատեսակները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նախկին վարչապետեր

Ալեքսանդր Մյասնիկյան

Ալեքսանդր Մյասնիկյան

 

01.01.1921
30.01.1922

Կենսագրական տվյալներ

Ծնվել է Նոր Նախիջևանում: Եղել է ոչ միայն ռազմակուսակցական գործիչ, այլև՝ գրականագետ: Հեղափոխական և գրական ծածկանունն է եղել Մարտունի: Սովորել է Լազարյան ճեմարանում, ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
1905թ. մասնակցել է հոկտեմբերյան համառուսաստանյան գործադուլին և դեկտեմբերյան զինված ապստամբությանը: Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին, 1917թ. փետրվարյան հեղափոխությունից հետո ընտրվել է ռազմաճակատի զինվորական կոմիտեի անդամ, ստեղծել բոլշևիկյան ինքնուրույն կազմակերպություն:
Կուսակցական-վարչական գործունեություն է ծավալել Բելառուսում /կոմկուսի առաջին քարտուղար/: Եղել է Մոսկվայի քաղաքային և նահանգային կոմիտեների առաջին քարտուղար:
Այն ժամանակ, երբ Կարմիր բանակը գրավել էր Երևանը և Կասյանի ղեկավարած հեղկոմը կորցրել էր իր հեղինակությունը, Մոսկվայից Կովկաս ուղարկվեց Ալ. Մյասնիկյանը: Նա իր հետ բերել էր Վ.Ի.Լենինի նամակը:
Դիմելով Կովկասի կոմունիստներին՝ Առաջնորդը պահանջում էր. «...Ավելի դանդաղ, ավելի զգուշավոր, ավելի սիստեմատիկ փոխանցում դեպի ընկերվարություն. ահա թե ինչ է հնարավոր ու անհրաժեշտ: Աշխատել միանգամայն բարելավել գյուղացու վիճակը և ձեռնարկել էլեկտրականացման, ոռոգման խոշոր աշխատանքը...»:
Ստանձնելով Խորհրդային Հայաստանի կառավարության ղեկը, վարելով ավելի մեղմ և շինարար քաղաքականություն, իրեն գործակից ունենալով լուսամիտ և հայրենասեր մարդկանց, Մյասնիկյանը հնարավորություն տվեց հայ ժողովրդին՝ շունչ քաշել և զբաղվել ստեղծագործ աշխատանքով: Նրա պաշտոնավարության ընթացքում Պարսկաստանից վերադարձավ Հայաստանից տարագրված մտավորականության ստվար մասը՝ Ալ. Թամանյանի գլխավորությամբ:
Մյասնիկյանը պաշտոնավարեց մինչև 1922թ., երբ ստեղծվեց Անդրֆեդերացիան, այստեղ ևս նա ղեկավար-բարձր պաշտոններ զբաղեցրեց:
Մյասնիկյանը մեր այն վարչապետների թվում է, ովքեր սերտորեն կապված էին ժողովրդին և նրա ստեղծած գիր ու գրականությանը: Նա խմբագրել է շուրջ տաս անուն թերթ, մտերիմ է եղել Չարենցի և այլ անվանի մտավորականների հետ, գրել է գրականագիտական մի շարք հոդվածներ:
Ողբերգական էր Մյասնիկյանի կյանքի ավարտը. 1925թ. Աթարբեկյանի և Մոգիլևսկու հետ նա ինքնաթիռով Սուխումի էր մեկնում ներկա լինելու Աբխազիայի խորհուրդների համագումարին: Ինքնաթիռը Սուխումի չհասավ. օդում այրվեց: Երեքն էլ զոհվեցին:
Կան տեսակետներ, թե դա կազմակերպված էր, և ավիավթարի կազմակերպիչներից մեկն ինքը՝ Լավրենտի Բերիան էր, որն այդ ժամանակահատվածում կարողացավ շատ հայտնի գործիչների և մտավորականների մեղադրել «տրոցկիզմի, ժողովրդի թշնամու և հակահեղափոխական» լինելու մեջ՝ շատ հաճախ անձամբ ստորագրելով նրանց դատավճիռը: Խորհրդային Միության կայացման առաջին օրերին իսկ «Կոմունիստական ողջույններով» իր «զինակիցներին» գրած նամակներում ՈՒլյանով Լենինը իր սիրելի Կոբային /Ստալինին/ և Զինովևին գրում էր. «Պետք է խրախուսել տեռորի եռանդը և զանգվածային բնույթը»: Նրա «զինակիցներն» այդպես էլ վարվում էին՝ խորհուրդներում ստեղծելով համայնական մահվան ու վախի մթնոլորտ, որի առաջին զոհերից էր լուսավոր այդ գործիչը՝ Մյասնիկյանը: