Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

Բաժանորդագրություն










Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հետադարձ կապ պատասխանատուների հետ
iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Էլ. կառավարում

Տառատեսակներ

«Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում պարտադիր կիրառման հայկական համակարգչային տառատեսակները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նախկին վարչապետեր

Հովիկ Աբրահամյան

Հովիկ Աբրահամյան

 

13.04.2014
08.09.2016

Կենսագրական տվյալներ

 Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1958թ., 24 հունվարի, Արարատի մարզ, գ. Մխչյան

Կրթություն
Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:

Աշխատանքային գործունեություն
1990-1991 թթ. - Բուրաստանի կոնյակի գործարանի բաժնի պետ
1991-1995 թթ. - Արտաշատի գինու-կոնյակի գործարանի տնօրեն
1995-1999 թթ. - ՀՀ Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր
1995-1996 թթ. - Արտաշատի քաղխորհրդի գործկոմի նախագահ
1996-1998 թթ. - Արտաշատի քաղաքապետ
1998-2000 թթ. - ՀՀ Արարատի մարզպետ
2000-2001 թթ. - ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար
2001-2002 թթ. - ՀՀ տարածքային կառավարման նախարար
2002-2005 թթ. - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար
2005-2007 թթ. - ՀՀ տարածքային կառավարման նախարար` համակարգող նախարարի գործառույթներով
2005 թ.-ից - ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անդամ
2007-2008 թթ. - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար
2008 թ. ապրիլ-2008 թ. սեպտեմբեր - ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար
2008 թ. օգոստոսի 24-ին ընտրվել է ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր
2008-2011 թթ. - ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի նախագահ
2011 թ. նոյեմբերի 21-ին` հրաժարականի իր դիմումի համաձայն, Ազգային ժողովի նախագահի լիազորությունները դադարել են
2012 թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից
2012-2014 թթ. - ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի նախագահ
2014 թ. ապրիլի 13-2016 թ. սեպտեմբերի 8 -  ՀՀ վարչապետ:


Այլ տվյալներ
Ծառայել է խորհրդային բանակում: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահն է, նույն բուհի պատվավոր դոկտոր: Երևանի պետական համալսարանի խորհրդի անդամ է: Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահն է, գործադիր մարմնի և խորհրդի անդամ: ՀՀ Նախագահի 2012 թ. դեկտեմբերի 28-ի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով, ՀՀ վարչապետի հուշամեդալով, «Մարշալ Բաղրամյան» մեդալով, «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկյա հուշամեդալով, Հունաստանի խորհրդարանի ոսկե մեդալով, Թատերարվեստին մատուցած անգնահատելի ծառայությունների և Թատրոնի միջազգային օրվա առթիվ` Թատերական գործիչների միության Ոսկե մեդալով, Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար` «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման գործում կարևոր ներդրում ունենալու համար` ԱՊՀ ՄԽՎ ոսկե մեդալով, «Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչություն» հուշանշանով, սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան շքանշանով, Կիպրոսի եվրոպական համալսարանի պատվո շքանշանով, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի
«Համագործակցություն» շքանշանով:

Կուսակցական պատկանելություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք զավակ և ութ թոռնիկ:

էլ. փոստ՝  abrahamyan@gov.am