Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

Շաբաթ, 5 Հոկտեմբերի 2013

«Հրապարակեք, խնդրեմ, ամբողջ ցուցակը»

Պատգամավոր Արամ Մանուկյանը «վեց ամիս է խորհրդարանում պատռվում է»՝ փորձելով տեսնել գազի թանկացման պայմանագիրը, բայց ապարդյուն («168 ժամ»): Ստիպված ենթադրում է՝ «կամ պայմանագիր չկա, կամ ինչ-որ բան կա, բայց այնպիսի վատ բաներ կան մեջը, որ չեն ուզում հրապարակել»... մանրամասն »

Ուրբաթ, 4 Հոկտեմբերի 2013

Մեծ շուկայի նախադռանը

Մաքսային միության թեմայի այսօրվա արծարծումը նախաձեռնել է վարչապետ Սարգսյանը՝ պատասխանելով «Իրավունքի» հարցերին. «Մաքսային միությանը միանալն ամենևին չի նշանակում Եվրոպական միության հետ քաղաքական երկխոսությունից հրաժարում»: «Դելովոյ էքսպրեսը» խնդիրը... մանրամասն »

Հինգշաբթի, 3 Հոկտեմբերի 2013

Նախկին նախարարի «դեղին քարտը»

«Հայաստանի Հանրապետությունը» երեկվա ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի իր անդրադարձը խորագրել է «Հայաստանից ՄՄ երկրներ արտահանումը կհեշտանա. այդ նպատակով մշակվել են հատուկ մեխանիզմներ»: Հարցուպատասխանի մանրամասները տարբեր մեկնաբանություններով... մանրամասն »

Չորեքշաբթի, 2 Հոկտեմբերի 2013

Երբ ժամ է ընտրության

«Հայոց աշխարհը» օրերս Սանկտ Պետերբուրգում կայացած հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական նիստի արդյունքներին անդրադարձում կարևորել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գնահատականը. «Այն գործիքները, որոնք այսօր օգտագործվում են, նպաստում են... մանրամասն »

Երեքշաբթի, 1 Հոկտեմբերի 2013

Անուն, որն ամեն տարի փոխվում է

Խոսքը վերաբերում է պետբյուջեին: Ֆինանսների նախարարը հակված է եկող տարվա բյուջեն «սոցիալական» անվանել, քանի որ 45,6 տոկոսն ուղղվելու է սոցիալական ծախսերին: Բայց մամուլի մի մասը համաձայն չէ և այլ բառերով է բնութագրում 2014-ի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը: «168... մանրամասն »

Շաբաթ, 28 Սեպտեմբերի 2013

Բուրգերի երկիր Հայաստանս…

«Ժողովուրդը» շարունակում է հրապարակել «Վիկիլիքսի» «հանրաձայնած հետաքրքիր փաստաթղթերը»: Հերթը հասել է Հայաստանի «տնտեսական ոլորտում գործող խմբավորումներին», որոնք թվարկված են ԱՄՆ նախկին դեսպաններից մեկի հաղորդման մեջ: Իսկ ահա իր կողմից թերթը... մանրամասն »

Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2013

Կարմիր գծից անդին

ԵՄ Հայաստանի պատվիրակության ղեկավարի պնդմամբ իրենք միշտ էլ ուզեցել են պարզել, թե որն է այն կարմիր գիծը, մինչև որտեղ Հայաստանը պատրաստ է շարունակել հարաբերությունները Եվրամիության հետ՝ առանց վնասելու ՌԴ-ի հետ հարաբերություններին («Ժողովուրդ»): Այս թեմայով... մանրամասն »

Հինգշաբթի, 26 Սեպտեմբերի 2013

Տնտեսական օգուտներին սպասելիս

«Տնտեսական օգուտներն անկասկած են. Մաքսային միությանը անդամակցելու որոշումն անսպասելի չէր», նկատել է «Հայաստանի Հանրապետությունը», վկայակոչելով մասնավորապես «Երևան-Մոսկվա» տեսակամուրջի մասնակից տնտեսագետների և հասարակական-քաղաքական գործիչների... մանրամասն »

Չորեքշաբթի, 25 Սեպտեմբերի 2013

«Կապրենք՝ կտեսնենք»

«Ժողովուրդի» տեղեկությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ «շտապ ձևավորված… բանիմաց տնտեսագետներից և գործարարներից բաղկացած խումբն» այսօր մեկնելու է ՌԴ մայրաքաղաք՝ քննարկելու «ՀՀ-ի հետ միասնական մաքսային գոտու գործարկման մեխանիզմները»,... մանրամասն »

Երեքշաբթի, 24 Սեպտեմբերի 2013

Moody’s-ի «անմիջական» որոշումը

«Հայկական ժամանակի» մեկնաբանությամբ «Moody’s» վարկանիշային գործակալության կողմից ՀՀ արժութային պարտատոմսերի վարկանիշի ներդրումային դասից իջեցման որոշումը «անմիջապես հաջորդել է… կառավարության կողմից 700 մլն դոլարի եվրոբոնդեր վաճառելու գործարքին»:... մանրամասն »

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ