Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 12 մայիսի 2010

Լրատվամիջոցների «նուրբ» դիտարկումները

«Հայկական ժամանակը» կատարել է իր խոստումը և փորձել պարզել, թե իրո՞ք «ներկա և նախկին պաշտոնյաների» որդիներն առնչություն ունեն մայիսի 8-ին Պտղնիի «Բելաջո» համալիրում տեղի ունեցած վիճաբանության հետ: Չնայած թղթակցի գործադրած ջանքերին, ընթերցողն այդպես էլ չի կարողանում հասկանալ, թե իրականում ինչ է եղել այդ «օբյեկտում»:
«Ռեսպուբլիկա Արմենիան» յուրովի է նշում մեր խորհրդարանի գործունեության երեք տարին` հանրությանը «մեկ-երկու օրինակով» ցույց տալով, թե «ով ով է» երկրի օրենսդիր մարմնում և ինչ է կատարվում այնտեղ: Դա արվում է պատգամավորներ Սամվել Բալասանյանի (թերթի պնդմամբ նա պատրաստվում է եկող ընտրությանը խորհրդարան բերել իր մերձավոր ազգականին` այդպիսով իր ավանդը ներդնելով առանց այն էլ «մոտ 60 տոկոսով» եղբայր-խնամի-ծանոթ-բարեկամից բաղկացած Ազգային ժողովում) և Սամվել Ալեքսանյանի (թերթի պնդմամբ նա կեղծված օղու իրացումից այնքան մեծ եկամուտ է ստանում, որ երբեմն-երբեմն մի քանի միլիոն դրամ տուգանք մուծելը նրա համար դատարկ բան է) օգնությամբ: Քաղծառայության խորհրդի նախագահի «բացահայտումներն» անտարբեր չեն թողել Նիկոլ Փաշինյանին, որը «ՀԺ»-ի առաջին էջում հայտարարում է, որ եթե նույնիսկ Մանվել Բադալյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը անկեղծորեն մտահոգված են քաղաքական համակարգի կուսակցականությամբ և պետական կառավարման համակարգի ուռճացմամբ, միևնույն է, այդ հարցերը լուծում չունեն, «լուծում չունեն քաղաքական գործող համակարգի, գործող իշխանության պայմաններում»:
Նույն թերթը, ինչպես նաև «Ազգը», քաղաքական ենթատեքստ են տեսել Արտաշատի պահածոյի գործարանում ԱԺ նախագահի, վարչապետի և Գագիկ Ծառուկյանի հանդիպման մեջ: Այդ համատեղ այցով «մի քանի նապաստակ խփվեց` ոչ մի կառավարություն-Ծառուկյան կամ վարչապետ-ԱԺ նախագահ հակադրություն էլ չկա, ամեն ինչ խաղաղ-ներդաշնակ է, չուզողների ջգրու»:
Մյուսը արտագաղթի թեման է, որի արծարծման առիթը «Միգրացիա և մարդկային զարգացում. հնարավորություններ և մարտահրավերներ» ազգային զեկույցի շնորհանդեսն էր: «Առավոտը» ոչ միայն փոխանցել է զեկույցի հեղինակների կանխատեսումը, թե միգրանտների վերադարձի ծրագիր չիրագործելու դեպքում «ևս 200-300 հազար հայ մշտական բնակության կմեկնի արտերկիր», այլև իր գլխավոր խմբագրի բերանով թվարկել դրա պատճառներից մի քանիսը` «ցինիկ և համատարած անօրինականություն», «օլիգարխիկ մենաշնորհների» խրախուսում (իբրև օրինակ ներկայացվում է փոխանակման կետերի տարեկան տուրքի բազմապատիկ ավելացումը, ինչը կհանգեցնի «չենջանոցների» և գրավատների մեծ մասի փակմանը` մենաշնորհի ճանապարհը բացելով վարչապետի համար «հոգեհարազատ» բանկային ոլորտի համար): Այս թերթի մեկ այլ հոդվածագիր` բանասիրական գիտությունների թեկնածու Հովհաննես Զաքարյանը, երեսպաշտութուն է համարում այն, որ «մի կողմից քննարկումներ են կազմակերպվում` իբր գտնելու համար երիտասարդ ուղեղների արտահոսքը կանխելու, ազգի ծնելիությունը մեծացնելու ուղիներ, մյուս կողմից` փորձ է արվում իրականացնելու արտագաղթին նպաստող այս ծրագիրը (օտարալեզու դպրոցների հիմնում)»: Ի դեպ, Երևանի Պուշկինի անվան դպրոցի տնօրենը հերքում է մամուլում տեղ գտած այն լուրը, թե այս կրթoջախը վերածվելու է «ռուսական լիցեյի»: Հանրությանը հուզող այս խնդիրներին ԿԳ նախարարն անդրադառնում է «Ռեսպուբլիկա Արմենիա» (ռուսերեն) թերթի էջերում:
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ