Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 6 մայիսի 2010

«Էժան» կառավարում և էժան դոլար

«Հայքը» News.am-ի օգնությամբ ընթերցողին պարզաբանում է, որ կառավարություն նամակ գրելիս պետք է օգտվել ոչ թե էլեկտրոնային, այլ ավանդական եղանակից և փոխանցում Ալեքսանդր Ղազարյանի բացատրությունը:
«Հայկական ժամանակը» նշելով, որ դոլարն արժեզրկվում է, դա համարում է ապացույցն այն բանի, որ «ԿԲ-ն Հայաստանում վարում է էժան դոլարի քաղաքականություն, որի հետևանքները մեր տնտեսության համար պարզապես քայքայիչ են»: ԿԲ-ին մեղադրանք է ներկայացնում նաև «Ժամանակը»`գրելով, որ կենտրոնական դրամատան «կանխատեսումները որևէ հիմնավորում չունեն»: Խոսքը վերաբերում է տարեկան 3-4 տոկոս աճի կանխատեսմանը:
«Այս ցուցանիշները աշխատանքի արդյունք են», «168 ժամին» տված հարցազրույցում ասում է ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը, և դրան ավելացնելու բան չկա:
«Հայկական ժամանակը» նշելով վերջին մեկ տարվա ընթացքում արտոնագրված գնաճի պաշտոնական ցուցանիշը` 8.4 տոկոս, գտնում է, որ իրականում այն առնվազն 13 տոկոս է, ինչը բացատրվում է դրամի արժեզրկմամբ: Հոդվածի ավարտին Հայկ Գևորգյանը առաջարկում է գնաճի դեմ «պայքարելու» փոխարեն ընդամենը պահպանել ազատ մրցակցությունը»:
«168 ժամը», անդրադառնալով գյուղական վայրերի թեմային, այն պարզաբանում է ԱԺ պատգամավորներ Լյովա Խաչատրյանի և Լիլիթ Գալստյանի օգնությամբ: Առաջինի կարծիքով գյուղացուն պարզապես թալանում են, «դա վարկ չի, դա նախօրոք ծրագրված թալան է»: Լիլիթ Գալստյանն էլ հավելում է, թե «այս խնդրի նկատմամբ անտարբեր լինելու իրավունք չունեն ոչ կառավարությունը, ոչ Ազգային ժողովը»: Այս թերթի մեկ այլ` «Էժան կառավարման որակը» հոդվածը լուսաբանում է պետական ապարատի քանակական աճի կանխման խնդիրը: Արա Գալոյանը թերահավատ է այս հարցում և համոզված չէ, որ պետական ապարատը առաջիկա տարիներին հնարավոր կլինի բարեփոխել: «Կառավարության օպտիմալացում, անիմաստ գոյություն» հոդվածով թեման շարունակում է «Ժամանակը»: Հոդվածագիրը լիովին անիմաստ է համարում Սփյուռքի նախարարության գոյությունը և նշում ուռճացված հաստիքների նոր փաստեր. փոխվարչապետն ունի 4 տեղակալ, 2 խորհրդական, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը` 3 տեղակալ, 6 խորհրդական, էներգետիկայի նախարարը` 4 տեղակալ, 3 խորհրդական, 2 օգնական, 4 հոգի էլ ձևակերպված է որպես նախարարի տեղակալի օգնականներ», էկոնոմիկայի նախարարը` 4 տեղակալ, 4 խորհրդական և այլն:
«168 ժամը» բազմաթիվ հարցեր է տվել Հայաստանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին: Հարցերից մեկն էլ վերաբերում է Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում եկեղեցին վերականգնելու խնդրին:
«Հայքը» փոխանցում է գազի սարքավորումների փորձագետ Արթուր Ղազարյանի դատողությունները` «Գազալցակայանները հաշվիչների այլընտրանք չունեն» և մտադրությունը` կառավարությանն առաջարկելու աշխատանքի նոր համակարգ:
 


Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ