Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 5 մայիսի 2010

Ավելանում են վարչապետի նամակագիրները

«Հայքը» պնդում է, որ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի խնդիրն անտարբերության է մատնվել` «Էկոլոգիական աղետը ոչ ոքի չի հուզում»: Մինչև երեկ դառնացած է եղել «Ազգի» գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, և դառնության պատճառը ուսանողության անտարբերությունն էր: Նրան կրկին ոգի է տվել այն, որ ուսանողները վերջապես հանդես են եկել «Մենք ենք այս քաղաքի տերը» սոցիալական նախաձեռնությամբ և պահանջում են դադարեցնել Ուսանողական այգու ավերումը: Երիտասարդների մեկ այլ խումբ` «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի անդամները, «Առավոտի» միջոցով բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին և առաջարկում է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում և ԳԱԱ բնագիտական ինստիտուտներում ավելացնել 2010/2011թթ. ուս. տարվա` առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի տեղերը: Երկրի օմբուդսմենը նույնպես նամակ է հղել վարչապետին («Կապիտալ», «Առավոտ»)` «մեկ երիկամով անձի` Ներսես Նաջարյանի օրինակով» արծարծելով հաշմանդամներին համապատասխան կարգ չտալու կամ կարգից անհիմն զրկելու հարցերը: «Ժամանակը» փոխանցում է վարչապետի դժգոհությունը աղետի գոտում «Գլենդել Հիլզի» կատարած բնակարանային շինարարության որակից: Ընթերցելով «Ռեսպուբլիկա Արմենիայի» «Պատրաստված է բնական կաթից» հարցազրույցը տեղեկանում ենք, որ կաթին ներկայացվող տեխնիկական պահանջը խստացնելու կառավարության վերջերս ընդունած որոշումը կատարել հնարավոր չէ, որովհետև... հանրապետությունում չկա և չի եղել կաթի մեջ չոր կաթի տոկոսային կազմը որոշող լաբորատորիա: Եվ այլն:
Իբր այս ամենը քիչ էր` «Առավոտն» իր առաջին էջում տպագրել է Վազգեն Մանուկյանի լուսանկարը, որտեղ պատկերված է, թե Հանրային խորհրդի և ԱԺՄ նախագահն ինչպես է Աբովյան փողոցը հատում հետիոտնի համար չնախատեսված վայրում և ուղղվում դեպի ՀՀ նախագահի աշխատակազմին պատկանող համարանիշով «Նիսան» մակնիշի իրեն սպասարկող ավտոմեքենան:
«Առավոտի» մեկ այլ էջում լուսաբանվել է ժողովրդահայրենասիրական շարժման ձևավորմանը նվիրված խորհրդաժողովը, որտեղ ելույթ է ունեցել Աշոտ Մանուչարյանը: Նրա կարծիքով «այսօր մեր երկրում տիրող իրավիճակը ոչ այլ ինչ է, քան «մարդկային բնության բացարձակ նվաստացում»: Առկա բացարձակ սպառողի հոգեբանությունը մարդուն դարձրել է «ամենավտանգավոր գիշատիչը»:
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ