Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 20 մայիսի 2014

Ծրագրի սահմանը

Մամուլը ոչ մի կերպ չի կարողանում հաղթահարել կառավարության ծրագրերին որևէ անուն «կպցնելու» ավանդույթը: Առայժմ այդ բնութագրերը նկարագրական են, բայց և անվան վերածվելու միտումը նկատվում է: «ՉԻ»-ն ոչ թե ծրագիրը, այլ կառավարությունն է անվանում «կարճաժամկետ վերմակի կառավարություն»: Եվ, իբր, ծրագիրը «հիմնականում վերացական դատողություններից ու բարեմաղթանքներից է կազմված, իսկ ներկայացված հատուկենտ թվերն էլ չափազանց խղճուկ են»: «168 ժամը» ծրագիրն ընդհանրապես «հակասահմանադրական» է համարում, այն էլ «պոեզիայի կամ գրական որևէ այլ ժանրի ստեղծագործություն» և կանխատեսում, որ քննարկման ժամանակ պարտադիր կուտակայինի հարցը «ամենաարծարծվողներից է լինելու»: «Հրապարակը» «լուսանկարային մեղադրանք» է ներկայացնում, թե իբր այս ծրագիրը նույնպես մշակել են նախորդ կառավարության անդամները: Փաստաթղթի քննարկումը սկսել են նաև «Իրատես դե ֆակտոն» («Մեր երկիրը շատ փոքր է, բոլորը գիտեն, թե բոլորն ինչով են զբաղված») և «Իրավունքը» («Կառավարության ծրագրում ՄՄ-ին անդամակցության էֆեկտը»): Ինչպես միշտ, խորաթափանց է գտնվել «Ժողովուրդը», նկատելով, որ կառավարությունը բավական մանրամասն անդրադարձել է երկրի պաշտպանությանը և արտաքին քաղաքականությանը, ոլորտներ, որոնք առավելապես «նախագահի լիազորության շրջանակում են»: Այս հանգամանքը թույլ է տվել, որ թերթը խոսի վարչապետի «նախագահական հովերի» մասին: «ՀԺ»-ն առայժմ ծրագրի դրույթներից մեկին` մրցակցային միջավայրի ձևավորմանն է անդրադարձել և, իհարկե, ոչ մի լուսավոր կետ չի հայտնաբերել: Նոր ծրագիրը նախորդից վատ է համարել «Ժամանակը», իսկ Գագիկ Մինասյանը «ՀԱ»-ին հիշեցրել է վարչապետի ձևակերպումը. «Ասենք քիչ` անենք ավելին»:
Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը «Առավոտի» այն զրուցակիցներից է, ում դուր չի եկել կառավարության նոր ծրագիրը. «Այս փաստաթուղթը ամբողջությամբ ոլորտային բարի ցանկությունների մակարդակով, պոպուլիզմով շաղախված մի փաստաթուղթ է»: Նախկին գործիչը նաև դժգոհ է, որ կառավարությունն այս անգամ «շատ դանդաղ ձևավորվեց»:
Գործարարների հետ ՀՀ վարչապետի մայիսի 14-ի հանդիպմանն արծարծված և կառավարության ծրագրում ամրագրված հավասար հնարավորությունների միջավայր ստեղծելու վճռականությունը «Գոլոս Արմենիին» անվանում է վաղուց սպասված, հրատապ և «երկրի զարգացման տեսակետից հեռանկարային ձեռնարկում»: Բայց և թերթը դժվարությամբ է հավատում նման խնդրի իրագործմանը: «Իրատես դե ֆակտոն» գործարարների հետ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպման վերլուծականում ի մասնավորի գրել է` «Հովիկ Աբրահամյանը… խիզախեց… գործել իրականության դաշտում», «խոշոր, հետո փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ իր հանդիպումներով նոր վարչապետը հայտարարեց նոր քաղաքականության սկիզբը»:
ԱԺ-ում «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու կառավարության առաջարկած օրինագծի երեկվա բուռն քննարկման անդրադարձը «168ժամը» խորագրել է «Խորհրդարանական եռյակը` ընդդեմ ԲՀԿ-ՀՀԿ դաշինքի»: «ՀԱ»-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանը ներկայացրել է կենսաթոշակային բարեփոխումների և «Քառյակի» հետ համագործակցության վերաբերյալ ՕԵԿ-ի տեսակետները:
«Ժամանակը» վկայակոչել է ռուս քաղաքագետ Rex գործակալության ղեկավար Մ.Կոլերովի մեկնաբանությունը ԼՂ և ՀՀ անբաժանելիության վերաբերյալ վարչապետ Հովիկ Աբրահամյանի դիտարկումների առիթով: Թեման շոշափել է նաև «168ժամը», որին առավել հետաքրքրել է, թե ով է Կոլերովի «ուղերձի» հասցեատերը:
«ՀՀ»-ն արձագանքել է հողագործների հիմնական մտահոգություններից մեկին` «Առանց ջրի չկա գյուղացիական տնտեսություն», «Հրապարակը» և «ՀԺ»-ն` «շաբաթ օրը վերնիսաժում տեղի ունեցած արյունալի իրադարձությանը» և ՀՀ քաղաքացի Գոռ Առաքելյանի ձերբակալությանը:
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ