Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 14 մայիսի 2014

«Մի գիշերվա» առեղծվածը

ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն իր տարակուսանքն է հայտնել առ այն, որ նախորդ օրը կուտակայինի օրինագծի վերաբերյալ դրական տրամադրված ՀՅԴ խմբակցությունն ի վերջո «ձեռնպահ» է քվեարկել` «Ի՞նչ եղավ ձեզ մի գիշերվա մեջ» («Առավոտ»): Պարզվում է` «դաշնակցությունը ոչ թե կողմ էր օրինագծին, այլ դեմ չէր, ինչը չի նշանակում, որ պարտադիր կողմ պետք է լինեինք»- նույն թերթում պարզաբանում է Արմեն Ռուստամյանը:
«Ժողովուրդի» դիտարկմամբ, «ձեռնպահ» քվեարկելով, ԲՀԿ-ն, ինչպես միշտ, հանկարծակիի է բերել ՀԱԿ-ին, որն այդպիսով հայտնվել է «ամենավատ վիճակում»: Բայց և այնպես, ըստ ՀՅԴ- ական Արծվիկ Մինասյանի, «քառյակն ամուսնացած քաղաքական ուժերի միավորում չէ»: «Գիշերվա առեղծվածը» ծավալուն վերլուծական հոդվածի նյութ է դարձել «Իրավունք -հետաքննության» համար. «Ինչեր ասես, որ չեն փոխվի մի գիշերվա ընթացքում»: Թերթը նաև հարցազրույցի է հրավիրել ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանին` «Դեմ լինեինք` դուրս կգար, որ խնդրի լուծմանն ենք դեմ»: Պակաս խորիմաստ վերնագրեր չեն հորինել նաև «Հրապարակը»` «Կամավոր, բայց պարտադրված», «ՀԱ»-ն ` «Համաձայնության մասին լուրերը խիստ չափազանցված են», «Ընդդիմության դեմքը չի աղճատվի, եթե իշխանության դրական քայլին արձագանքի», «ՉԻ»-ն` «Փաստաթղթերով ամեն ինչ կամավոր է», «ՌԱ»-ն` «Կառավարությունը նոր տարբերակ է ներկայացրել»:
«Ժամանակը», վկայակոչելով նախագծի քվեարկության ժամանակ իր կողմից դիտարկված «քառյակի» «խարխուլ միասնությունը», հավելել է, որ նոր վարչապետի նշանակվելուց հետո այն «չի կարողանում օրակարգ ձևավորել»: «Կուտակայինի» «չարչրկված» թեման շարունակել են մեկնաբանել «ՀԺ»-ն, Tert.am-ը, 1in.am-ը, Zham am-ը, A1plus.am-ը, Sivilnet.am-ը, Hayeli.am-ը, որը օրենքի նոր նախագծի ընդունման առիթով ի մասնավորի գրել է` «Հովիկ Աբրահամյանը խոսքի տերն եղավ»:
«ՀԺ»-ն փորձել է «վաղօրոք» գնահատել» վարչապետ Հովիկ Աբրահամյանի և խոշոր գործարարների այսօր նախատեսված հանդիպումը` «Ներդրումաց պատմություն հայոց»: 7օր.am-ը խորհրդարանի հաստատմանը ներկայացված առևտրի և ծառայությունների մասին լրամշակված օրենքի անդրադարձը խորագրել է «Կառավարության ջանքերով մի շարք ապրանքներ կարող է թանկանան»:
«Ժամանակը» փոխանցել է նորակազմ կառավարության գործունեությունից Կարապետ Ռուբինյանի սպասելիքները, մի այլ հրապարակման մեջ` նաև ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանի տեսակետը ՊԵԿ-ը գերատեսչության կառուցվածքում ներառելու վերաբերյալ` «միացումը կբերի ավելի դրական գործնական լուծումների»:
Կառավարության վաղվա նիստի օրակարգում տեղ գտած «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ բաժնետերերի ընդհանուր ժողովում ընկերության լուծարման որոշմանը հավանություն տալու նախագիծը «Ժողովուրդը», «ՀԺ»-ն և «ՉԻ»-ն համարում են «ամպրոպ` պարզ երկնքում», որն, իբր, ի ցույց է դնում նախորդ վարչապետի «տնտեսական քաղաքականության «փուչիկը» (իրականում, ինչպես նշված է հարցի հիմնավորման մեջ, «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ն Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ծրագրի հետ որևէ առնչություն չունի», այդ կենտրոնի պաշտոնական բացումը լինելու է 2014թ. մայիսին» ):
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ