Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 7 մայիսի 2014

Ասողին լսող է պետք

Չնայած երեկ ՀՀ վարչապետը սպառիչ բացատրություն էր տվել («ՀՀ», «ՀԺ») ԲՀԿ առաջնորդի հայտարարությունը հարուցած ԱԺ փոխնախագահի այն խոսքին, թե նախագահի կամ վարչապետի պաշտոնի ձգտողների ճանապարհը Մելիք-Ադամյան փողոցով է անցնելու, տպագիր մամուլի զգալի մասը ոչ միայն թեժացրել է թեման, այլև հեռուն գնացող եզրակացություններ արել: Ահա վերնագրերը. «Որտեղ է Ծառուկյանի ներդրումների փրկությունը», «Հրաշալի բլեֆ կամ ստրատեգիական բլեֆչիները» («Ժամանակ»), «Հաղթանակը հասնելու է կանյաչնի՞» («Հրապարակ»), «Մելիք-Ադամյանը դառնալու է դեպքի վայր», «Մելիք-Ադամյանը շրջանցելու է ժամանակը» («Չորրորդ իշխանություն»), «Ծառուկյանի խնամին ու ծրագիրը», «Խոստանում է պահպանել իր արժանապատվությունը» («Ժողովուրդ») և այլն:
«Հրապարակը» «գուժում է», որ նոր կառավարության ձևավորումից հետո «ահուդողի» է մատնվել «մարզպետաց դասը» և անում իր հերթական կանխատեսումները: Այս թերթը շարունակում է մտահոգ մնալ այն խնդրով, որ նշանակման կապակցությամբ նոր վարչապետին, իբր, «առանձնապես չշնորհավորեցին»:
«Հայոց աշխարհի» հետ զրույցում ներկայացնելով կառավարության տնտեսական քաղաքականության վերաբերյալ դիտարկումները, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը կարևորել է արդյունաբերության զարգացման հեռանկարային ծրագիր ունենալը, շեշտել, որ առկա է «արդյունաբերական պոտենցիալը օգտագործելու խնդիր»: Թերթի մյուս զրուցակիցը` տնտեսագիտության դոկտոր Աշոտ Թավադյանը առաջարկել է տնտեսության աստիճանական զարգացմանը միտված թեզիսները` անսալով, որ դրանք կարժանանան ուշադրության:
«ՀԺ»-ն փոխանցել է էլեկտրաէներգիայի թանկացման մասին «սեփական տեղեկությունը», մարտի վերջին հանրապետությունում գրանցված ցրտահարության պատճառած վնասի չափի վերաբերյալ գյուղնախարարության գնահատականը, նաև դիտարկել շաքարավազի Հայաստան ներկրման` թերթի բնութագրմամբ` «հանելուկը»` «Քաղցր տեսիլք» խորագրով:
Ըստ «Ժողովուրդին» հասնող «լուրերի» «գործարարների մի մասը վստահ է», որ «Կարֆուրի» գործունեության արդյունքում «տեղական արտադրությունը պարզապես կմեռնի»: Թերթը նշել է նաև, որ հաջորդ շաբաթ խորհրդարանի հաստատմանը կներկայացվի նոր կառավարության ծրագիրը, չմոռանալով շեշտել, թե իբր «նոր կառավարությունը ևս դրական փոփոխությունների հույս չի ներշնչում»:
«Ժամանակը» անդրադարձել է Արարատի մարզ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կատարած այցի մանրամասներին` «Գյուղմթերքի արտադրությունը կարելի է կրկնապատկել», «Հրապարակը»` «հրաշալի քառյակի» երեկվա հանդիպմանը և գրել, թե «քառյակը սպասում է կառավարության` «կուտակայինի» նախագծի վերաբերյալ արձագանքին:
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ