Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 6 մայիսի 2014

Լրագրային ինտրիգների հորձանուտում

 «ՀԺ»-ի տեղեկացմամբ Արժույթի միջազգային հիմնադրամն ու ՀԲ-ն իբր խիստ բացասաբար են ընդունել ֆինանսների նախարարության և ՊԵԿ-ի միավորումը: «ՀԺ»-ն լուսաբանում է վարչապետի աշխատանքային այցը Արարատի մարզ` «Ինչպե՞ս է դրսևորվում պաշտոնյաների` գյուղացու կողքին գտնվելը»: «Քառյակը» «կուտակային»-ով նոր առաջարկներ է ներկայացնելու ու սպասելու երկու օր»,- տնտեսական թեման եզրափակում է «ՀԺ»-ն:
Ըստ «Հրապարակի» եթե ԲՀԿ-ն դեմ քվեարկի կառավարության ծրագրին, ապա Հ. Աբրահամյանը ոչնչով չի տարբերվի Տ. Սարգսյանից: ՀՀԿ-ում կրկին կադրային ճգնաժամ է` խմբակցության ղեկավար չկա,- արձանագրում է թերթը և նկատում, որ արդարադատության համակարգ են վերադառնում Դավիթ Հարությունյանի կադրերը` իր իսկ միջնորդությամբ:
«Առավոտ». Ստեփան Սաֆարյանն անընդունելի է համարում, երբ ՌԴ դեսպանը փորձում է միջամտել ՀՀ գործերին, իսկ իշխանությունը չի արձագանքում:
«168 ժամի» թեմաներից. քառյակը ժամանակ է ձգում` ցույց տալու, որ գոյություն ունի. ԲՀԿ-ն հասավ իր նպատակին` Տ. Սարգսյանը պաշտոնանկ արվեց, իսկ հիմա քառյակի միջոցով վերահսկում է երեք ուժերին. նոր կառավարությունը երեք անգամ հարուստ է նախորդից. ՓՄՁ մասին նոր օրենքն անհանգստություն է առաջացրել, դիմել են վարչապետին. նոր կառավարությունում ընտրված են մարդիկ, ովքեր կոռումպացվածության մակարդակով հավասարը չունեն:
«Ժամանակի» պնդմամբ երկրում վերարտադրվում է քրեաօլիգարխիկ համակարգը, վտանգի տակ է աուդիտորական գործունեության զարգացումը:
«Իրատես դե ֆակտո». վարչապետի «տակը հավաքվեց» քոչարյանական կադրերի ողջ բազան` ծառայեցնելու Հ. Աբրահամյանին ու Ս. Սարգսյանին: Խեղճ Աղվան Հովսեփյանին ազատեք Դավիթ Հարությանյանի «գերությունից», քննչական մարմին ստեղծեք: Վարչապետը «կուտակային»-ի մասով խնդիրներ
ունի, իրականում կոսմետիկ շտկումներ են լինելու: Ոչ մի երաշիք չկա, որ ամեն տարի կառավարությունը մեկ տարով Սևանից լրացուցիչ ջրառ կկազմակերպի:
«Իրավունք». Հովիկ Աբրահամյանի կառավարությունը բազմաթիվ շահերի ու թիմերի համադրմամբ կազմված կառավարություն է, լայն կոալիցիա` առանց հուշագրի:
«Հայոց աշխարհ». տնտեսագետ Աշոտ Թավադյանի խոսքով, կառավարությունը հաջողության կհասնի եթե համախմբի երկրի կարող ու որակյալ ուժերին, կոռուպցիայի մակարդակը շատ բարձր է:
«ՉԻ». Հ. Աբրահամյանը «հոգով» գյուղատնտես է, սակայն նրա քայլերի արդյունքում ևս տնտեսությունը փլուզվելու է: Իրականում վարչապետից քիչ բան է կախված, ամեն ինչ որոշում է նախագահը: Վարչապետը ոչ ժողովրդին «լավ նայող է», ոչ էլ օրենքի գերակայություն ապահովող: Ըստ հայտարարագրերի, վարչապետի կինն ավելի շատ եկամուտ ունի, քան վարչապետը: Արարատի մարզում խմելու ջրի խնդիր կա` պարտադրում են վճարել չօգտագործված ջրի դիմաց: Հարավկովկասյան երկաթուղում ստեղծված խնդիրներին գումարվել է աշխատավարձերի նվազումը:
Քանի որ «Արմենիայի» վրիպակի հարցը դեռ երեկ հանգուցալուծվել էր, այսօրվա տպագիր մամուլը հպանցիկ է անդրադարձել դրան:
Խնդրի էությունը հակիրճ շարադրել է «ՀՀ»-ն` «Հովիկ Աբրահամյանը հորդորում է վերանայել որոշումը»: «Իրավունքը» «շատ տգեղ» է համարել այն, որ «որոշ լրագրողներ զբաղվել են իրենց գործընկերոջ վրա հրապարակավ «գործ տալով»` անվերջ տիրաժավորելով տառասխալը», սակայն թերթին «հաճելիորեն զարմացրել է» վարչապետը` «շատ արագ հրապարակավ արձագանքելով» եղածին: «Դրանով վարչապետը միանգամից տեղը դրեց բոլոր նրանց, ովքեր խառնված էին այդ պատմությանը»… «դրական և այլ պաշտոնյաների կողմից ընդօրինակման ենթակա մոտեցում է», - եզրակացրել է «Իրավունքը»:
Թեմային հակիրճ և յուրովի անդրադարձել են «ՀԺ»-ն, «Ժամանակը» (հեռուստաընկերությունը ներողություն խնդրե՞լ է արդյոք վարչապետից) և իհարկե «Չորրորդ իշխանությունը»: Մնացած թերթերը, այդ թվում «Առավոտը», «Հրապարակը», «168 ժամը», «Իրատես դե ֆակտոն», միջադեպն սպառված են համարել և խուսափել են այն վերստին «տիրաժավորելուց»:

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ