Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 16 ապրիլի 2014

«Եզակի ճշմարտությունն ասելու ժամանակը»

Մեր ժամանակին տրված այս ձևակերպումը փոխառնված է «Հայոց արծիվների» նախագահ Խաչիկ Ասրյանից, ով, պատասխանելով «Ժողովուրդի» հարցերին, բնութագրում է ոչ միայն ՀՀ նախագահին, այլև վարչապետին` «գրեթե բոլոր մարտահրավերներին նա տալու է շոշափելի լուծումներ և հստակ պատասխաններ», ՀՀ պաշտպանության նախարարին` «հայոց նորագույն պատմության պատմական կերպարներից մեկին», ՀՀ ոստիկանապետին` «մեծագույն և շոշափելի, անշրջելի բարեփոխումներ իրականացնողին», ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահին` նա «իր տեսակով կարող է նոր թափ հաղորդել Հայաստանի նոր կառավարության գործունեության առաջընթացին` նշանակվելով կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնում»:
Նորանշանակ վարչապետի դրական բնութագրումների պակաս այսօրվա մամուլում չի զգացվում: «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահի բնորոշմամբ նա մի մարդ է, ով «իր կյանքով, իր ունեցվածքով երբեք չի հավակնի ուրիշ խաղեր տալու» («Ժամանակ»), ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանի խոսքով «Հովիկ Աբրահամյանը կարող է լինել «ճգնաժամային մենեջեր» («Հրապարակ», «Առավոտ»): Վարչապետի լավ հատկությունները տեսնում է Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը («Առավոտ»): ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը վստահ է, որ «նա շատ լավ վարչապետ կլինի, անհատական լավ հատկանիշներ ունի» («Իրավունք- հետաքննություն»), ՀՀԿ անդամ Լեռնիկ Ալեքսանյանը` որ «ավելի փորձառու է, ավելի հեռատես է, և նրա անցած ուղին թույլ կտա, որ սխալներ քիչ անի» («Հրապարակ»): Նոր վարչապետի նշանակումը դրական է գնահատում ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը. «Ես իր հետ աշխատել եմ, նա պրակտիկ, գործունյա աշխատող է»: Սաֆարյանի կարծիքով «նոր կառավարության ծրագրում արմատական փոփոխություն չի լինելու»:
Մամուլը եռանդով քննարկում է նաև նոր կառավարության հնարավոր կազմը: Տարբեր վարկածներ են շրջանառվում: Ռեժիսոր Սուրեն Շահվերդյանն, օրինակ, կուզենար, որ մշակույթի նոր նախարարն «առաջին հերթին ճաշակով մարդ լիներ» («Իրավունք հետաքննություն»):

Սոսկական քննադատության մոտիվներով

«Հրապարակը» ՎՊ-ի տարեկան զեկույցի սեփական գնահատականները զետեղել է «Պետական բյուջեն անձեռնմխելի է, կաշառքը` արգելված» հոդվածում, «չմոռանալով» շեշտել, թե իբր «Վերահսկիչ պալատի հաշվետվությունները կամ, ավելի ստույգ, դրանց շուրջ ծավալվող իրադարձությունները անհաջող ներկայացումներ են հիշեցնում»: «Ժամանակը» վերստին անդրադարձել է «պարտադիր կուտակայինի» վերաբերյալ ՍԴ որոշմանը, այս անգամ «որոշելով» թե «մինչև սեպտեմբեր օրենքը ուժի մեջ պահելը» պայմանավորված է «ներքաղաքական խաղով»: «ՀԺ»-ն արձագանքել է «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» ՀԿ նախագահի ասուլիսին, և վիճարկել ձկնաբուծությունը լիցենզավորող գործունեություն դարձնելու գյուղնախարարության նպատակադրումը, ձկնաբուծության հիմնախնդիրներն արծարծել է նաև «Ռեսպուբլիկա Արմենիին»։
«Դելովոյ էքսպրեսը» անդրադարձել է հանրության՝ ՄՄ-ը Հայաստանի անդամակցության տարաբնույթ սպասելիքներին, «ՀՀ»-ն կարևորել, որ «Ատոմակայանի գործող բլոկի շահագործումը կերկարաձգվի» և ներկայացրել «փաստեր, որոնք հանգիստ լինելու հնարավորություն են տալիս»։
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ